Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բավարիան» դուրս է գալիս «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի համար մղվող պայքարից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունը համաձայնության է հասել Դորտմունդի իրենց գործընկերների հետ՝ Հալանդին գնելու փորձեր չանելու շուրջ: «Կարող եմ հստակ նշել, որ Հանս-Յոահիմ Վացկեի հետ լավ հարաբերություններ ունեմ, և Լևանդովսկիի նման գործարք այլևս չի լինի», – նշել է «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն:
Հալանդի համար պայքարը շարունակում է թեժ մնալ. անգլիական 3 ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին», ինչպես նաև Մադրիդի «Ռեալը» ամեն ինչ անելու են նորվեգացուն գնելու համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո