-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մտադիր է հեռանալ գերմանական ակումբից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է վերջին շրջանում իր թիմի ցուցադրած խաղից ու արդյունքներից, ու ցանկանում է արդեն առաջիկա ամռանը լքել Բունդեսլիգան: Նշվում է, որ ամեն ինչ սկսվեց նրանից հետո, երբ Սանչոն հավաքականի ճամբարից «Բորուսիայի» մարզաբազա վերադարձավ մեկ օր ուշացումով, որի համար նա ակումբի կողմից տուգանվեց 100 հազար եվրոյով: Բացի դա, «Բավարիայի» դեմ խաղի 36-րդ րոպեին դորտմունդցիների գլխավոր մարզիչ Լուսիան Ֆավրը փոխարինեց Սանչոյին՝ դժգոհ լինելով անգլիացու խաղից:
Հաղորդվում է, որ Սանչոյին գնելու համար պայքարելու են մի շարք գրանդ ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը», ՊՍԺ-ն, «Բարսելոնան» ու «Լիվերպուլը»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո