fbpx
Բաժիններ

Grand Chess Tour. Արոնյանի հաշվին 6-րդ ոչ-ոքին գրանցվեց

Մեկօրյա հանգստից հետո Զագրեբում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով  7-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանը նախորդ տուրում տարած անդրանիկ հաղթանակից հետո կրկին ոչ-ոքի խաղաց՝ սևերով 31-րդ քայլին հաշտություն կնքելով Հիկարու Նակամուրայի հետ: Դա մրցաշարում Արոնյանի 6-րդ ոչ-ոքին էր:

7 տուրից հետո Արոնյանը վաստակել է 4 միավոր: Վաղը կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Յան Նեպոմնյաշչնու հետ: Վերջինս 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ զիջելով Մագնուս Կառլսենին: Այդ հաղթանակի շնորհիվ Կառլսենը 5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրան կես միավոր է զիջում Ուեսլի Սոն:

Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Միավորը բաժանեցին Սերգեյ Կարյակինն ու Ուեսլի Սոն, Վիշվանաթան Անանդն ու Դին Լիրենը, Շահրիյար Մամեդյարովն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան ու Անիշ Գիրին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սինգֆիլդի գավաթ. Արոնյանի օգտին 5-րդ ոչ-ոքին գրանցվեց

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանին այս անգամ չհաջողվեց հաղթել Մամեդյարովին

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանն առաջին պարտությունը կրեց

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանի օգտին 3-րդ ոչ-ոքին գրանցվեց

Սինգֆիլդի գավաթ. Ոչ-ոքիների համաճարակ Սենթ Լուիսում

Սինգֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը 

Grand Chess Tour. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող

Grand Chess Tour. Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի հերթական փուլերին

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում զգալի առաջընթաց է գրանցել

6 հայ շախմատիստ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Գրան Պրի. Արոնյան-Յանյին մրցախաղի ելքը վճռվեց արմագեդոնում

Գրան Պրի. Արոնյանն ու Յանյին լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն