fbpx
Բաժիններ

Grand Chess Tour. Արոնյանի ոչ-ոքիների շարքը շարունակվեց

Զագրեբում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը շարունակեց ոչ-ոքիների իր շարքը՝ սպիտակներով 37-րդ քայլին հաշտություն կնքելով Ֆաբիանո Կարուանայի հետ: Տուրի մյուս 5 պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան:

4 տուրից հետո Արոնյանը վաստակել է 2 միավոր: Վաղը կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Շահրիյար Մամեդյարովի հետ:

Մրցաշարի միանձնյա առաջատար Յան Նեպոմնյաշչնին առաջին կես միավորը կորցրեց՝ 3 անընդմեջ հաղթանակներից հետո ոչ-ոքի խաղալով Սերգեյ Կարյակինի հետ:

2,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Ուեսլի Սոն և Մագնուս Կառլսենը, որոնք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Վիշվանաթան Անանդի ու Շահրիյար Մամեդյարովի հետ:

Միավորը բաժանեցին նաև Դին Լիրենն ու Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Անիշ Գիրին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սինգֆիլդի գավաթ. Սենթ Լուիսում ոչ-ոքիների համաճարակը շարունակվում է

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանի օգտին 5-րդ ոչ-ոքին գրանցվեց

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանին այս անգամ չհաջողվեց հաղթել Մամեդյարովին

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանն առաջին պարտությունը կրեց

Սինգֆիլդի գավաթ. Արոնյանի օգտին 3-րդ ոչ-ոքին գրանցվեց

Սինգֆիլդի գավաթ. Ոչ-ոքիների համաճարակ Սենթ Լուիսում

Սինգֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը 

Grand Chess Tour. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը՝ արագ շախմատի մրցաշարի հաղթող

Grand Chess Tour. Արոնյանը պահպանեց առաջատարի դիրքը

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի հերթական փուլերին

Կարեն Գրիգորյանն աշխարհի նոր ռեկորդ սահմանեց

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում զգալի առաջընթաց է գրանցել

6 հայ շախմատիստ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը