fbpx
Բաժիններ

Grand Chess Tour. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Զագրեբում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարում Լևոն Արոնյանին վերջապես հաջողվեց անդրանիկ հաղթանակը տոնել: 6-րդ տուրում հայ գրոսմայստերը 55-րդ քայլին պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին:

6 տուրից հետո Արոնյանը վաստակել է 3,5 միավոր: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ հուլիսի 3-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Հիկարու Նակամուրայի հետ:

Մրցաշարի առաջատար Յան Նեպոմնյաշչնին առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Դին Լիրենին: Դա հնարավորություն տվեց Ուեսլի Սոյին և Մագնուս Կառլսենին 4 միավորով հավասարվելու Նեպոմնյաշչնուն և նրա հետ գլխավորելու մրցաշարային աղյուսակը: Սոն պարտության մատնեց Շահրիյար Մամեդյարովին, Կառլսենը հաղթեց Հիկարու Նակամուրային:

Տուրը հաղթական էր նաև Ֆաբիանո Կարուանայի համար, որը խաղում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Անիշ Գիրին ու Վիշվանաթան Անանդը հաշտություն կնքեցին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ շախմատիստներից լավագույնը կրկին Լևոն Արոնյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Կառլսենից կրած միակ պարտությունն Արոնյանին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Կառլսենին՝ բավարարվելով 40 հազար դոլարով

Grand Chess Tour. Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Կառլսենի նկատմամբ

Grand Chess Tour. Արոնյանը պարտությամբ սկսեց Կառլսենի հետ մրցախաղը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Լիժենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Grand Chess Tour. Արոնյան-Լիժեն մրցախաղում առայժմ հավասարակշռություն է

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը Լոնդոնում կվիճարկի Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն անհաջողության մատնվեց կայծակնային մրցախաղում

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առայժմ 4-րդ հորիզոնականում է