fbpx
Բաժիններ

Grand Chess Tour. Արոնյանը մնաց անպարտելի՝ զբաղեցնելով 4-րդ տեղը

Զագրեբում վերջնագիծը հատեց շախմատի Grand Chess Tour մրցաշարի 2-րդ փուլը: Ավարտական՝  11-րդ տուրում Արոնյանը սպիտակներով 44-րդ քայլին հաշտություն կնքեց Ուեսլի Սոյի հետ: Հայ գրոսմայստերը վաստակած 6 միավորով գրավեց 4-րդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով 3-րդ տեղը զիջելով Ֆաբիանո Կարուանային: Նրանցից յուրաքանչյուրն արժանացավ 35 հազար դոլար պարգևավճարի:

Արոնյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով ընդամենը մեկ հաղթանակ (6-րդ տուրում՝ Սերգեյ Կարյակինի նկատմամբ), 10 պարտիա ավարտելով ոչ-ոքի:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց աշխարհի գործող չեմպիոն  Մագնուս Կառլսենը, որը պարտության մատնելով Մաքսիմ Վաշիե-Լագրավին, վաստակեց 8 միավոր: Կառլսենը ստացավ գլխավոր մրցանակը՝  90 հազար դոլար պարգևավճարը: 7 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Ուեսլի Սոն՝ պարգևատրվելով 60 հազար դոլարով:

Անիշ Գիրին հաղթեց  Յան Նեպոմնյաշչնուն, Հիկարու Նակամուրան և Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինը և Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը և Դին Լիրենը հաշտություն կնքեցին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ շախմատիստներից լավագույնը կրկին Լևոն Արոնյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Կառլսենից կրած միակ պարտությունն Արոնյանին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Կառլսենին՝ բավարարվելով 40 հազար դոլարով

Grand Chess Tour. Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Կառլսենի նկատմամբ

Grand Chess Tour. Արոնյանը պարտությամբ սկսեց Կառլսենի հետ մրցախաղը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Լիժենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Grand Chess Tour. Արոնյան-Լիժեն մրցախաղում առայժմ հավասարակշռություն է

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը Լոնդոնում կվիճարկի Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն անհաջողության մատնվեց կայծակնային մրցախաղում

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առայժմ 4-րդ հորիզոնականում է