fbpx
Բաժիններ

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Բուխարեստում անցկացվող շախմատի Grand Chess Tour-ի 6-րդ փուլում այսօր կայացան կայծակնային մրցախաղի առաջին շրջանի հանդիպումները:

Մեկնարկային 5 տուրերում Լևոն Արոնյանը հաջորդաբար հաշտություն կնքեց Շահրիյար Մամեդյարովի, Անտոն Կորոբովի, Լե Քուանգ Լիեմի, Սերգեյ Կարյակինի և Վիշվանաթան Անանդի հետ:

Հաջորդ երկու պարտիաներում հայ գրոսմայստերը հաղթեց Վլադիսլավ Արտեմևին և Ուեսլի Սոյին: Առաջին շրջանի ավարտական երկու տուրերում Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի և Ֆաբիանո Կարուանայի հետ:

Այսպիսով, կայծակնային մրցախաղի առաջին շրջանի 9 հանդիպումներում Արոնյանը 5,5 միավոր վաստակեց՝ մնալով անպարտելի: Դա 2-րդ արդյունքն է մասնակիցների մեջ: Ավելի հաջող հանդես եկավ միայն Լե Քուանգ Լիեմը՝ վաստակելով 7 միավոր:

Արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում վաստակած միավորների ընդհանուր քանակով նախկինի պես աղյուսակը գլխավորում է Անտոն Կորոբովը: Նրա հաշվին 16,5 միավոր է գրանցված: Արոնյանը Կորոբովից հետ է մնում մեկ միավորով: 15 միավոր ունի Լե Քուանգ Լիեմը, 14՝ Սերգեյ Կարյակինը:

Վաղը կայծակնային մրցախաղի 2-րդ շրջանի հանդիպումներով կավարտվի Grand Chess Tour-ի 6-րդ փուլը: Հիշեցնենք, որ հաղթողը կպարգևատրվի 37500 դոլարով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ շախմատիստներից լավագույնը կրկին Լևոն Արոնյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Կառլսենից կրած միակ պարտությունն Արոնյանին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Կառլսենին՝ բավարարվելով 40 հազար դոլարով

Grand Chess Tour. Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Կառլսենի նկատմամբ

Grand Chess Tour. Արոնյանը պարտությամբ սկսեց Կառլսենի հետ մրցախաղը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Լիժենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Grand Chess Tour. Արոնյան-Լիժեն մրցախաղում առայժմ հավասարակշռություն է

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը Լոնդոնում կվիճարկի Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն անհաջողության մատնվեց կայծակնային մրցախաղում

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առայժմ 4-րդ հորիզոնականում է