fbpx
Բաժիններ

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը նվաճեց գլխավոր մրցանակը 

Լևոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց Սենթ Լուիսում կայացած Grand Chess Tour մրցաշարի 4-րդ փուլը, որում 10 մասնակիցներն իրենց հարաբերությունները պարզեցին արագ և կայծակնային շախմատի մրցախաղերում:

Թեև կայծակնային մրցաշարի երկրորդ շրջանն անհաջող սկսվեց Լևոն Արոնյանի համար, որը պարտվեց Սերգեյ Կարյակինին, սակայն հաջորդ երկու պարտիաներում հայ գրոսմայստերը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին և  Դին Լիժենին:

Հաջորդ 3 պարտիաներում Լևոնը հաշտություն կնքեց  Ֆաբիանո Կարուանայի, Յու Յանգիի և Լենիեր Դոմինգեսի հետ: 7-րդ տուրում Արոնյանը հաղթեց Ռիչարդ Ռապպորտին, այնուհետև ոչ-ոքի խաղալով Մագնուս Կառլսենի հետ, ավարտական տուրից առաջ արդեն անհասանելի դարձավ մրցակիցների համար: Ուստի վերջին տուրում Մաքսիմ Վաշիե-Լագրավից կրած պարտությունն այլևս նշանակություն չուներ:

Այսպիսով, Արոնյանն արագ և կայծակնային շախմատի մրցախաղերում վաստակած 22 միավորով դարձավ Grand Chess Tour մրցաշարի 4-րդ փուլի հաղթող և պարգևատրվեց 37500 դոլարով: 21,5-ական միավորով հաջորդ տեղերը զբաղեցրին Յու Յանգին, Դին Լիժենն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որոնք 20 հազարական դոլար վաստակեցին: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը 17 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Այս հաղթանակի համար Արոնյանը Grand Chess Tour-ի մրցաշարում 13 միավոր ստացավ: Ընդհանուր հաշվարկով նա 24 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական: Աղյուսակը 38 միավորով գլխավորում է Մագնուս Կառլսենը, որին հաջորդում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը (33,3): Նշենք, որ Արոնյանն առայժմ Grand Chess Tour-ի 4 փուլերից միայն 2-ին է մասնակցել:

Մի քանի օր անց շախմատիստներին Սենթ Լուիսում նոր փորձություն է սպասում: Օգոստոսի 17-28-ը Grand Chess Tour-ի 5-րդ փուլում 12 շախմատիստները կվիճարկեն Սինգֆիլդի գավաթը: Դասական շախմատի այդ մրցաշարում Լևոն Արոնյանը կմրցի Մագնուս Կառլսենի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Ֆաբիանո Կարուանայի, Դին Լիժենի, Սերգեյ Կարյակինի, Շահրիյար Մամեդյարովի, Անիշ Գիրիի, Ուեսլի Սոյի, Յան Նեպոմնյաշչնու, Վիշվանաթան Անանդի և Հիկարու Նակամուրայի հետ:

Արոնյանը մրցաշարը կսկսի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ մրցախաղով: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 325 հազար դոլար է, որից 90 հազարը կստանա հաղթողը:

 

 

 

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն

Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը հետապնդում են առաջատարներին

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Հավակնորդների մրցաշարի ուղեգրի նվաճման Արոնյանի հերթական փորձը

Նրանք կներկայացնեն Հայաստանը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը դուրս մնաց հետագա պայքարից

Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Վաշիե-Լագրավը կրկին հաշտություն կնքեցին

Աշխարհի գավաթ. Առաջին պարտիայում հաղթողը չորոշվեց

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է

Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Լե Քուանգ Լիեմը լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն

Աշխարհի գավաթ. Արոնյանը 4-րդ փուլը սկսեց ոչ-ոքիով

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը 4-րդ փուլի ուղեգիր նվաճեց

Աշխարհի գավաթ. Արոնյանը հաշտություն կնքեց Մատլակովի հետ

Աշխարհի գավաթ. Սերգեյ Մովսեսյանն էլ լքեց մրցաշարը

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ փուլի ուղեգիր նվաճեց

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթանակով սկսեց 2-րդ փուլը