«Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում - VNews
Բաժիններ

«Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

campos1 - «Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Ֆուտբոլում տարիների ընթացքում հետզհետե պակասում են ավանդույթները: Ավագները դառնում են արտասահմանցիները, մարզիչը գլխավորում է նույն քաղաքի թշնամի թիմը, իսկ ակումբները գովազդ են տեղադրում իրենց մարզաշապիկների վրա և մարզադաշտի անվանման մեջ:

Սակավաթիվ ավանդույթներից է մնացել ֆուտբոլիստների խաղային համարները: Հատկապես դարպասապահների դեպքում երբեմն նույնիսկ օրենքով են ամրագրված: Օրինակ՝ Իսպանիայում ակումբներին թույլատրվում է հայտավորել 1-ից մինչև 25 համարով խաղացողներ, որոնցից 1 և 13 համարները նախատեսված են դարպասապահների համար: Ֆրանսիայում ավելի խիստ են: Դարպասապահները կարող են կրել 1, 16 և 30 համարները, իսկ ֆորս-մաժորային դեպքերում՝ 40:

Բայց եղել են դարպասապահներ, որոնք կոտրել են շաբլոնը և ընտրել օրիգինալ համարներ: VNews.am-ը ներկայացնում է 5 օրինակ, որոնք յուրահատուկ նախապատմություն ունեն:

Խորխե Կամպոս. համարը՝ 9

Լեգենդար մեքսիկացուն դժվար է նկարագրել առանց արտասովոր բառն օգտագործելու: Կապմոսը պատանեկան տարիքում հարձակվող էր, բայց «Պումասի» ակադեմիայում նրան դարպասապահ են դարձրել: Համաշխարհային ֆուտբոլում հաճախ ենք հանդիպել դեպքերի, երբ այլ դիրքի ֆուտբոլիստը հետագայում դարձել է դարպասապահ կամ հակառակը: Բայց Կամպոսի դեպքում այդ որոշումը տարօրինակ կարող էր թվալ, որովհետև նրա հասակը 168 սմ էր: Բայց դա նրան չխանգարեց դառնալ Մեքսիկայի հավաքականի հիմնական դարպասապահը, մասնակցել 3 աշխարհի առաջնությունների (1994, 1998, 2002) և «ացտեկների» կազմում 130 պաշտոնական հանդիպում անցկացնել: Նա համարվում է Մեքսիկայի պատմության լավագույն դարպասապահը:

Կարիերայի սկզբում Կամպոսին դուր չէր գալիս լինել պահեստային դարպասպաահ և նա մարզչին խնդրեց խաղալ հարձակվողի դիրքում: «Պումասի» մարզիչն ընդառաջեց զարմանալի խնդրանքին և չսխալվեց: Խորխեն 14 գոլ խփեց, ինչի շնորհիվ քիչ էր մնում Մեքսիկայի առաջնության լավագույն ռմբարկու դառնար:

Երկու տարի հարձակվող լինելուց հետո նա վերադարձավ դարպասապահի դիրք և «Պումասին» դարձրեց չեմպիոն: Նա կարող էր ձեռքերով վերցնել գնդակը, նետել ոտքի առաջ և միանալ գրոհին:

Կամպոսը դարպասապահի դիրքում խաղալիս հոգու խորքում մնում էր հարձակվող, իսկ հարձակվողի դիրքում՝ դարպասապահ: Հենց այդ պատճառով նա հարձակվող էր խաղում 1-ին համարով և դարպասապահ՝ 9-ով:

campos 960x540 - «Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Էմիլիանո Վիվիանո. համարը՝ 2

«Սամպդորիայում» անցկացրած իր արդեն երկրորդ մրցաշրջանում նա թիմին օգնեց Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել: Իտալացին որոշեց ՈւԵՖԱ-ի հովանու ներքո մրցաշարերից առաջ զարմացնել Եվրոպային և սկսել ելույթ ունենալ 2 համարով: Միգուցե, այլ դարպասապահներ դա վիրավորական կհամարեին, բայց ոչ Վիվիանոն:

Շուտով նա տեղափոխվեց «Սպորտինգ», որտեղ նրանից պահանջում էին 1-ին համարը կրել, բայց Լիսաբոնում կարիերան հաջող չդասավորվեց և Էմիլանոն վերադարձավ Իտալիա: ՍՊԱԼ տեղափոխվելուց հետո նա կրկին հիշեց իր սիրելի համարը և նորից սկսեց խաղալ 2-րդ համարի մարզաշապիկով:

Այժմ իտալացին խաղում է Թուրքիայում, որտեղ նույնպես վերցրել է 2-րդ համարը:

Vivianojpg 960x640 - «Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Ռուի Պատրիսիու. համարը՝ 11

Պորտուգալիայի հավաքականի դարպասապահն ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից է: Նրանից քմահաճույքներ չես տեսնի, ուստի շատերը զարմացան, երբ 12 տարի «Սպորտինգում» անցկացնելուց հետո և «Վուլվերհեմփթոն» տեղափոխվելուց հետո նա ընտրեց 11 համարը, որը հատուկ է հարձակվողներին: Բայց «Ռոմայի» նորեկի քայլը հարգանքի է արժանի։

Նրանից առաջ «գայլերի» դարպասը 1-ին համարով երկար տարիներ պաշտպանել էր Կառլ Իկեմեն, որի մոտ 2017-ին արյան քաղցկեղ էին ախտորոշել և նա մեկ տարի բուժման ծանր կուրսեր էր անցնում: Ապաքինվելուց հետո նա 2018-ին ավարտեց կարիերան:

Նույն տարի Պատրիսիուն տեղափոխվեց անգլիական ակումբ և Իկեմեի պատվին որոշեց չվերցնել նրա 1-ին համարը, որը նա երկար ժամանակ կրել էր Պորտուգալիայում:

Ուշագրավ էր, որ այդ՝ 2018/19 մրցաշրջանում «Վուլվերհեմփթոնի» դարպասապահները գեղեցիկ հաջորդականությամբ էին ընտրել համարները։

Ռուի Պատրիսիու՝ 11

Ջոն Ռեդի՝ 21

Ուիլ Նորիս՝ 31:

rui patricio 960x638 - «Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Գիլերմո Օչոա. համարները՝ 6 և 8

Եթե հիշում եք, ԱԱ-2014-ը դարձավ դարպասապահների բենեֆիսը: Փայլեցին Մանուել Նոյերը, Կեյլոր Նավասը, Դավիդ Օսպինան, առանձնացավ նաև Գիլերմո Օչոան: Մեքսիկացիների դարպասապահը հատկապես շշմեցնող խաղ ցուցադրեց Բրազիլիայի ընտրանու դեմ խաղում, երբ 8 սեյվ կատարեց և սեփական դարպասն անառիկ պահեց: Դա Մունդիալի լավագույն անհատական ելույթներից մեկն էր:

Մունդիալի հերոսն այդ ամռանը տեղափոխվեց «Մալագա», սակայն չկարողացավ հաղթել Կառլոս Կամենիի հետ մրցակցությունում: 2016-ին նա ուժերը փորձեց «Գրանադայում», որտեղ մեկ տարում ռեկորդային՝ 82 գոլ բաց թողեց, սակայն նաև թոփ-5 լիգաների ամենաշատ սեյվերը կատարեց:

Հասկանալով, որ Իսպանիայում նրա խաղը չի ստացվում, Օչոան տեղափոխվեց Բելգիայի հեղինակավոր ակումբներից մեկը՝ «Ստանդարտ»: Այդ տրանսֆերում զարմանալին ոչ թե ընտրած երկիրն էր, այլ խաղաշապիկի համարը՝ 8:

Բայց այս դեպքում բացատրությունն օրիգինալ է: Օչոայի անվանումից եթե հանենք «ա» տառը, կստացվի Օչո՝ իսպաներեն 8 թիվը:

Մեր ընտրանին

Բելգիայում իր երկրորդ մրցաշրջանում մեքսիկացին խաղաց 13 համարով, իսկ 2018-ին տեղափոխվեց հարազատ «Ամերիկա»: Մեքսիկական ակումբում Գիլերմոն երկրորդ անակնկալն էր պատրաստել: Թիմից հենց նոր հեռացել էր Ագուստին Մարչեսինը և 13 համարն ազատ էր, բայց դրա փոխարեն Օչոան ընտրեց 6 համարը: Այդպես նա պաշտպան Էմանուել Ագիլերին «ստիպեց» հրաժարվել 6 համարից և վերցնել 19-ը:

Հաջորդ մրցաշրջանում Օչոան սկսեց խաղալ դարպասապահների համար սովորական՝ 13 համարով, իսկ հետո կրկին վերադարձավ 6 համարին: Հիմա մեքսիկացին նորից կրում է 13 համարը, բայց նրանից նոր անակնկալներ դեռ կարելի է սպասել:

ochoa 960x537 - «Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Կրիստիանո Լուպատելի. համարը՝ 11

Կոլորիտային տեսքով իտալացին համարները փոխելու մոլուցք ուներ: Իր կարիերայի ընթացքում նա 13 անգամ մրցաշրջանից առաջ փոխել է խաղաշապիկի համարը:

2001 թվականին նա «Ռոմայի» կազմում դարձավ Ա սերիայի չեմպիոն, այնուհետև տեղափոխվեց մրցաշարի նորեկի՝ «Կիևոյի» կազմ: Լուիջի Դելներիի թիմը դարձավ նոր մրցաշրջանի Եվրոպայի գլխավոր բացահայտումը՝ տևական ժամանակ գլխավորելով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Վերոնացիներին յուրահատուկ տեսք էր տալիս Լուպատելին, որը կրում էր 10 համարի մարզաշապիկը: Այդ համարն ամենալեգենդարն է ֆուտբոլում, այն կրել են Պելեն, Մարադոնան, Մեսին և այլ գերաստղեր, բայց Իտալիայում այն երկու տարով դարձավ դարպասապահի համարը:

lupatelli - «Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Լուպատելին այսպես բացատրեց իր որոշումը.

«Իրականում ամեն ինչ սկսվեց կատակից: Ընկերներիս գրազ պարտվեցի, որից հետո ստիպված էի ընտրել 10 համարը: Կարծում եմ՝ դա հաճելի ու զավեշտալի դեպք էր»:

Ավանդույթներին մեծ նշանակություն տվող մարդկանց համար «10» դեռ երկար կմնա թիմի առաջատարի և գլխավոր աստղի համարը, բայց ինչ կլինի, եթե այդ կարգավիճակին համապատասխանի դարպասապահը: Այդ ժամանակ, միգուցե, տեսնենք նոր Լուպատելի կամ սպասենք հերթական գրազ պարտվողին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանն ու «Ռոման» պատրաստվում են «Զարյայի» դեմ խաղին (ֆոտո)

Ինչու է Մոուրինյոն հեռացել՝ չանցկացնելով հետխաղյա մամուլի ասուլիսը

Մոուրինյոն վաղաժամ է ավարտել հետխաղյա մամուլի ասուլիսը՝ վիճելով լրագրողների հետ

Մոուրինյո. «Մրցավարներն ու VAR-ը փչացրին հռոմեական դերբին»

«Ռոման» պարտվեց սկզբունքային դերբիում, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղում

«Յուվենտուսը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

Հռոմեական դերբիում Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կխաղա Պելեգրինիի դիրքում

Մխիթարյան. «Ծանր հանդիպում էր, բայց կարևորագույնն այն է, որ մենք հաղթեցինք»

«Ռոման» նվազագույն հաշվով հաղթեց «Ուդինեզեին», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

«Նապոլին» ջախջախեց «Սամպդորիային», «Տորինոն» ու «Լացիոն» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Լավագույն մեկնարկը գրանցած Մոուրինյոն փոխեց «Ռոման». ինչպես ազդեց դա Մխիթարյանի վրա

«Ռոման» շարժական պատվաստումային կետ է բացել «Օլիմպիկոյում»

La Gazzetta dello Sport. Մխիթարյանը կխաղա միայն այն դեպքում, եթե 100 տոկոսով պատրաստ լինի

Մխիթարյանը պատրաստվում է «Ուդինեզեի» դեմ խաղին (ֆոտո)