Լրացուցիչ

Ընտրել լեզուն

GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց առաջատարի հետ

asacdasdaZc - GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց առաջատարի հետ

Բադեն-Բադենում ընթացող շախմատի GRENKE Chess Classic մրցաշարի նախավերջին՝  8-րդ տուրում  ուշադրության կենտրոնում Լևոն Արոնյանի և միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանայի մրցախաղն էր: Սևերով խաղացող Արոնյանը մեկ միավորով էր հետ մնում մրցակցից և հաղթանակի դեպքում կարող էր հավասարվել նրան: Սակայն դա հայ շախմատիստին չհաջողվեց: 32-րդ քայլին պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Արոնյանն իր օգտին արդեն 6-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց: Նա առայժմ անպարտելի է: Անցկացրած 8 պարտիաներից Լևոնը շահել է միայն մեկը, մյուսներն ավարտել է ոչ-ոքի:

Վաղը կայանալիք ավարտական տուրից առաջ Արոնյանն ունի 4,5 միավոր և Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:  9-րդ տուրում նա սպիտակներով կխաղա գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ:

8-րդ տուրի բոլոր պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտ ունեցան: Հաշտություն կնքեցին նաև Արկադի Նայդիչն ու Վիշվանաթան Անանդը, Մաթիաս Բլյուբաումն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Գեորգ Մայերն ու Հոու Յիֆանը, Մագնուս Կառլսենն ու Նիկիտա Վիտյուգովը:

Ավարտական տուրից առաջ Ֆաբիանո Կարուանան 5,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը և հավակնում է մրցաշարի գլխավոր մրցանակին: Նրան ընդամենը կես միավոր են զիջում Մագնուս Կառլսենը և Նիկիտա Վիտյուգովը:

Գլխավոր մրցանակի համար պայքարում վճռորոշ կլինեն Վիտյուգով-Կարուանա, Անանդ- Կառլսեն մրցախաղերը:


Grand Chess Tour. Փարիզում Արոնյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

Grand Chess Tour. Կայծակնային մրցաշարում Արոնյանը բարելավեց դիրքերը

Grand Chess Tour. Վերջնագծում Արոնյանը զիջեց դիրքերը

Grand Chess Tour. Արոնյանը շարունակեց հաջող ելույթները

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 5-րդ տեղը

Grand Chess Tour. Կայծակնային շախմատի մրցախաղում Արոնյանի արդյունքը լավագույններից մեկն է

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հետապնդում է առաջատարին

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հաջող մեկնարկեց

Լևոն Արոնյանը սկսում է պայքարը Grand Chess Tour-ի մրցանակների համար

Altibox Norway Chess. Արոնյանը 50 տոկոսանոց արդյունք ցույց տվեց

Altibox Norway Chess. Արոնյանը հաշտություն կնքեց Կարյակինի հետ

Altibox Norway Chess. Արոնյանն ու Կարուանան հաշտություն կնքեցին

Altibox Norway Chess. Արոնյանն իր օգտին 3-րդ ոչ-ոքին գրանցեց

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին

Լևոն Արոնյանի վարկանիշը վատագույնն է վերջին 9 տարիների ընթացքում