Լրացուցիչ

Ընտրել լեզուն

GRENKE Chess Classic. Արոնյանը մնաց անպարտելի

aron 9 - GRENKE Chess Classic. Արոնյանը մնաց անպարտելի

Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում այսօր վերջնագիծը հատեց շախմատի GRENKE Chess Classic մրցաշարը:

Ավարտական՝ 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում էր գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ: Հայ գրոսմայստերն առաջինն ավարտեց իր մրցախաղը՝ 41-րդ քայլին հաշտություն կնքելով մրցակցի հետ:

Արոնյանը մրցաշարն ավարտեց առանց պարտության՝ 9 հնարավորից վաստակած 5 միավորով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Մրցաշարում միակ հաղթանակը Լևոնը տոնեց 2-րդ տուրում՝առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի նկատմամբ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Լևոն Արոնյանը գերազանց էր հանդես եկել GRENKE Chess Classic մրցաշարում՝ նվաճելով գլխավոր մրցանակը: Մրցաշարի հաղթողի հարցը վճռվեց Նիկիտա Վիտյուգովի և Ֆաբիանո Կարուանայի մրցախաղում:

Հաղթանակ տոնելով, Կարուանան վաստակեց 6,5 միավոր և նվաճեց գլխավոր մրցանակը: ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի շախմատիստն ընթացիկ մրցաշրջանում արդեն 2-րդ մրցաշարում է հաղթող ճանաչվում:

Հիշեցնենք, որ մարտին նա առաջին տեղն էր գրավել Բեռլինում անցկացված աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում՝ նվաճելով եզրափակչի ուղեգիրը:

Հաշտություն կնքելով Վիշվանաթան Անանդի հետ, 5,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը:

5 միավորով 3-րդ հորիզոնականում հանգրվանեց Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Նիկիտա Վիտյուգովին և Լևոն Արոնյանին:

Վաշիե-Լագրավը ոչ-ոքի խաղաց Գեորգ Մայերի հետ: Հաշտություն կնքեցին նաև Հոու Յիֆանն ու Արկադի Նայդիչը:


Grand Chess Tour. Փարիզում Արոնյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

Grand Chess Tour. Կայծակնային մրցաշարում Արոնյանը բարելավեց դիրքերը

Grand Chess Tour. Վերջնագծում Արոնյանը զիջեց դիրքերը

Grand Chess Tour. Արոնյանը շարունակեց հաջող ելույթները

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկից ստանձնեց առաջատարի դերը

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 5-րդ տեղը

Grand Chess Tour. Կայծակնային շախմատի մրցախաղում Արոնյանի արդյունքը լավագույններից մեկն է

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հետապնդում է առաջատարին

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հաջող մեկնարկեց

Լևոն Արոնյանը սկսում է պայքարը Grand Chess Tour-ի մրցանակների համար

Altibox Norway Chess. Արոնյանը 50 տոկոսանոց արդյունք ցույց տվեց

Altibox Norway Chess. Արոնյանը հաշտություն կնքեց Կարյակինի հետ

Altibox Norway Chess. Արոնյանն ու Կարուանան հաշտություն կնքեցին

Altibox Norway Chess. Արոնյանն իր օգտին 3-րդ ոչ-ոքին գրանցեց

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին

Լևոն Արոնյանի վարկանիշը վատագույնն է վերջին 9 տարիների ընթացքում