Գրեփլինգի Եվրոպայի առաջնություն. Մեր մարտիկներից երեքը քառորդ եզրափակիչում են - VNews
Բաժիններ

Գրեփլինգի Եվրոպայի առաջնություն. Մեր մարտիկներից երեքը քառորդ եզրափակիչում են

grappling armenia 5 scaled - Գրեփլինգի Եվրոպայի առաջնություն. Մեր մարտիկներից երեքը քառորդ եզրափակիչում են

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այսօր մեկնարկել է գրեփլինգի Եվրոպայի առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցում է Հայաստանի հավաքականը:

Մեր ընտրանուց այսօր մրցագորգ է դուրս եկել 7 մարտիկ: Միաժամանակ հավաքականի մարզիչ 62 կգ քաշային Մայիս Ներսեսյանը որակավորման փուլում 11:1 հաշվով առավելության է հասել իտալացի Ջիովանի Նոստրատոյի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա հանդիպելու է Իսրայելը ներկայացնող Ալոն Լևիևի հետ: Նույն քաշային կարգում Գոռ Գրիգորյանը զիջել է ռուս մրցակցին:

Մինչև 66 կգ քաշայինների պայքարում Վահե Բադալյանը պարտվել է մեկնարկում, իսկ Ասլան Պողոսյանը վստահ հաղթանակ է տարել ռումինացի Բոգդան Բարբուի հանդեպ՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ:

53 կգ քաշային Լիլիթ Դանիելյանը հաղթել է առաջին գոտեմարտում ու դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ ուժերն է չափելու Լեհաստանը ներկայացնող Կառոլինա Ագատա Պիչի հետ:

71 կգ քաշային Գեղամ Վարդանյանը և 92 կգ քաշային Արթուր Զաքարյանը պարտվել են մեկնարկում:

Քիչ անց պայքարը կսկսի 84 կգ քաշային Խաչատուր Թամարյանը:

Գրեփլինգի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի մասնակցությանն աջակցում է VBET-ը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: