«Գրեթե հղիները». Թոփ 5 տրանսֆեր 2020-ին, որոնք չկայացան վերջին պահին - VNews
Բաժիններ

«Գրեթե հղիները». Թոփ 5 տրանսֆեր 2020-ին, որոնք չկայացան վերջին պահին

Ինչպես ասում են, «գրեթե հղի» կամ «մի փոքր հղի» չի լինում: Բժշկական տեսանկյունից, բնականաբար, դա անհնար է: Սակայն եթե այս միտքը փոխաբերենք ու տեղափոխենք ֆուտբոլային հարթակ, այն իրավունք ունի ոչ միայն գոյություն ունենալու, այլև զարգանալու ու դառնալու թոփ թեմա:

Ֆուտբոլային տրանսֆերները շատ հաճախ նման են երկարատև սերիալների, ոմանք սիթքոմ են հիշեցնում. գլխավոր դերակատարները հայտնվում են զավեշտալի իրավիճակներում, անում են հիմար քայլեր, որոնք ծիծաղ են առաջացնում: Նեյմարի տրանսֆերը դրա ամենավառ օրինակն է: «Նա գրեթե «Բարսայի» ֆուտբոլիստ է» բնույթի լուրերից անմիջապես հետո հայտնվում էր անձամբ ֆուտբոլիստի հերքում. «Ես երջանիկ եմ Փարիզում» ու ամեն օր, օրական մի 6-20 անգամ այսպիսի իրարամերժ լուրեր:

Եղել են սակայն դեպքեր, երբ ֆուտբոլիստը բառի ամենաբուն իմաստով «գրեթե» տեղափոխվել է այս կամ այն ակումբ: Ո՞վ է հիշում Մալկոմին: Բրազիլացի ֆուտբոլիստը, «Բորդոյում» հանդես գալու ժամանակ առաջարկ է ստացել «Ռոմայից» ու ընդունել այն: Սակայն արդեն օդակայանում նրան հայտնել են «Բարսելոնայից» եկած առաջարկի մասին. «Ռոման» գնաց գրողի ծոցը ու հայտնվեց «Բարսան», բայց հետո արդեն Մալկոմը գնաց «Ռոմայի» հետևից նույն ուղղությամբ:

Այս ձմռանը ևս գրանցվեցին նմանատիպ իրավիճակներ: Ֆուտբոլիստներից ոմանք անձամբ էին ցանկանում փոխել ակումբային գրանցումը: Գտնվեցին թիմեր, որոնք ցանկանում էին գնելու այս կամ խաղացողին: Բայց բոլոր դեպքերում գործարքները տեղի չունեցան: Պատճառները տարբեր էին:

Էդինսոն Կավանի – ՊՍԺ-ից «Ատլետիկո»

Ինչպես սկսվեց

Ուրուգվայցի գոլահարը սրտնեղել էր, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը չցանկացավ համբերել մինչև վնասվածքից ապաքինումը և բերեցին Մաուրո Իկարդիին: Կավանիի համար ամենասարսափելին այն է, որ արգենտինացին արդարացրեց սպասելիքները. գոլերը լցվեցին մրցակիցների դարպասները շատ մեծ հաճախականությամբ: Կավանին, զգալով, որ իր հետ ակումբում հույս չեն կապում, հրահանգ տվեց իր գործակալին զբաղվել նոր թիմի փնտրտուքով:

Երկնակամարում առաջինը հայտնվեց «Ատլետիկոն». Դիեգո Սիմեոնեի համար Կավանին իդեալական հարձակվող էր, մանավանդ որ թիմում կար գոլ խփողի խնդիր: «Մատադորն» իր խաղով հիշեցնում էր Ֆալկաոյի լավագույն տարիների տարբերակը և հանգիստ կարող էր փոխարինել Գրիզմանին: Սակայն փարիզյան շեյխերն իրենց անգամ տրանսֆերային պատուհանի ընթացքում տգեղ պահեցին: «Ատլետիկոյի» հետ նախնական համաձայնության հասնելուց հետո փոխում էին պայմանները: Ի վերջո, բանը հասավ նրան, որ «ատլետներն» այդպես էլ չգնեցին Կավանիին: Երբ հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնեցրել էին Կավանիի տրանսֆերը, սկսեցին լուրեր շրջանառվել, որ անգամ հստակեցվել է բուժզննման օրը: Սակայն մադրիդյան ակումբի երկրպագուները մնացին, ժողովրդի լեզվով ասած «Կավանիի նամակին սպասող»:  Ավելի վաղ նրան գնելու ցանկությունից հրաժարվեցին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:

Ինչ եղավ

Կավանին, կարելի է ասել, ստիպված մնաց Փարիզում: Որքան էլ որ նրան «իգնոր» անեն ղեկավարները, Թուխելն ափսոսա, որ Կավանիի համար տեղ չկա մեկնարկային կազմում, Ֆրանսիայի մայրաքաղաքում նրան, միևնույն է, պաշտում են: Ամեն անգամ, երբ Կավանին մտնում է փոխարինման, «Պարկ դը Պրենսը» մի մարդու պես ծափահարում է նրան ու նույն՝ մի մարդու պես բարձր վանկարկում է նրա անունը: «Լիոնի» հետ խաղում էլ Կավանին շնորհակալություն հայտնեց նրանց իր գոլով, որից ուրախացավ այնպես, ինչպես դա անում էր մինչև այդ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Նապոլի» – «Միլան» խաղը գոլառատ ստացվեց, բայց հաղթող չունեցավ (տեսանյութ)

«Նապոլի» – «Միլան»․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Նապոլի» – «Միլան»․ Մեկնարկային կազմեր

3 ֆուտբոլիստներ, որոնց Կոնտեն ցանկանում է տեսնել «Ինտերում»

Դեմբելեն պատասխանել է անգլիական մեծ ակումբից ստացած առաջարկին

Մեսին հանգստի կարիք ունի

Հինգշաբթի «Ռեալը» կարող է Լա լիգայի չեմպիոն հռչակվել

Գրիզմանը վնասվածք է ստացել և Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կարող է այլևս չխաղալ

Սետյեն․ «Անում ենք ամեն հնարավորը, բայց «Ռեալը» հաղթում է բոլոր հանդիպումներում»

«Ատլետիկոն» 3 գոլ խփեց, բայց հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց առանց Մխիթարյանի (տեսանյութ)

«Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց «Վալյադոլիդին» (տեսանյութ)

«Չելսին» խոշոր հաշվով պարտվեց «Շեֆիլդին» (տեսանյութ)

Մեսիի ֆանտաստիկ ռեկորդն ու Գրիզմանի «անտանելի» վրիպումը «Վալյադոլիդի» դեմ խաղում (տեսանյութ)

Վիդալն առաջ է մղել «Բարսելոնային» «Վալյադոլիդի» դեմ խաղում (տեսանյութ)

Պաշտոնական․ Կիմպեմբեն նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ