Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը - VNews
Բաժիններ

Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 5-րդ տուրում միանձնյա առաջատար «Վանն» առաջին պարտությունը կրեց, իսկ «Գանձասար-Կապանը» վերջապես վայելեց հաղթանակի բերկրանքը: Գրանցվեց ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշիվը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի 5 հանդիպումներից կայացան 4-ը («Արարատ» «Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է): Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին («Շիրակը» «Գանձասար-Կապանի» հետ խաղում սեփական խաղադաշտում հյուրի կարգավիճակում էր): Առաջնությունում կայացած 17 հանդիպումներից 7-ում հաղթել են դաշտի տերերը, 6-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Արթուր Ավագյան. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Լոռիի» պատիվը բարձր պահենք» (տեսանյութ)

4 խաղում խփվեց 10 գոլ: Առաջնությունում կայացած 17 հանդիպումներում 34 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2 գոլ մեկ խաղում:

2․ «Գանձասար-Կապանն» ընթացիկ առաջնությունում անցկացրած 4-րդ խաղում առաջին հաղթանակը տոնեց՝ 5-0 հաշվով ջախջախելով «Շիրակին»: Դա ընթացիկ առաջնությունում գրանցված ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում գանձասարցիները հաղթանակի բերկրանքն առաջին անգամ վայելել էին միայն 9-րդ խաղում, ինչը թիմի համար հակառեկորդ էր:

Բարձրագույն խմբի առաջնություններում «Գանձասար-Կապանը» 5-րդ անգամ խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին»՝ առաջին անգամ 5 անպատասխան գնդակ ուղարկելով գյումրեցիների դարպասը: Մինչ այդ ամենախոշոր հաշիվը գրանցվել էր 2011թ. օգոստոսի 6-ին, երբ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ կապանցիները 4 անպատասխան գնդակ էին ուղարկել շիրակցիների դարպասը:

Լուսանկարը՝ «Շիրակի» մամուլի ծառայության

Արմեն Պետրոսյան. «Այս վստահ հաղթանակը կօգնի մեզ հետագայում էլ հաջողություններ գրանցել» (տեսանյութ)

ՀՀ առաջնություններում «Գանձասար-Կապանի» ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել է 2013/14թթ. առաջնությունում Բարձրագույն խմբի նորեկ «Ալաշկերտի» նկատմամբ՝ 9-2: «Շիրակի» ամենախոշոր հաշվով պարտությունները գրանցվել են «Փյունիկի» (2006թ.) և «Միկայի» (2009թ.) հետ հանդիպումներում՝ 0-7:

3․ «Փյունիկը» Բարձրագույն խմբում 150-րդ պարտությունը կրեց: Ընթացիկ առաջնությունում փյունիկցիները 3-րդ անգամ խաղադաշտից պարտված հեռացան՝ կրկին մրցակցին զիջելով նվազագույն հաշվով: «Լոռիի» հետ առաջնության նախորդ 3 հանդիպումներում փյունիկցիներն անպարտելի էին: Վերջին հաղթանակը փյունիկցիների նկատմամբ վանաձորցիները տոնել էին անցյալ տարվա ապրիլի 7-ին՝ Երևանում առավելության հասնելով 2-1 հաշվով:

4․ «Վանն» առաջնությունում առաջին պարտությունը կրեց: Մինչ այդ տոնած 3 անընդմեջ հաղթանակներով «Վանը» Բարձրագույն խմբի առաջնությունների նորեկների մեջ յուրօրինակ ռեկորդ էր սահմանել: Իսկ մեկնարկային 4 հանդիպումներում վաստակած միավորների քանակով (10) Բարձրագույն խմբի նորեկներից լավագույն արդյունքի է հասել «Երևանը» 1995/96թթ. առաջնությունում:

Լուսանկարը՝ «Վանի» մամուլի ծառայության

Եղիշե Մելիքյան. «Ուրախացնում է այն, որ տղաներն արդեն հասկանում են, թե ինչ եմ ես պահանջում իմ մարզչական թիմի հետ» (տեսանյութ)

5․ «Նոան» առաջնությունում խոշոր հաշվով անդրանիկ հաղթանակը տոնեց: «Ուրարտուի» հետ առաջնության վերջին 3 հանդիպումներում «Նոայի» դարպասն անառիկ է մնացել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Արգիշտի Պետրոսյան․ «Մրցանակային տեղ զբաղեցնելը լավ արդյունք կլինի «Վանի» համար» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Բարդ խաղ էր, որովհետև «Գանձասար-Կապանը» շատ հետաքրքիր, ագրեսիվ, լավ ֆուտբոլ խաղացող թիմ է» (տեսանյութ)

«Փյունիկն» ու «Արարատը» վերջնամասում մեկական գոլ խփեցին և ոչ-ոքի գրանցեցին (տեսանյութ)

«Վանը» երկու 11-մետրանոցներով հաղթեց «Գանձասար-Կապանին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Գանձասար-Կապան» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Նոան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը (տեսանյութ)

«Շիրակ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Կարևոր է, որ թիմի կորիզը կազմեն հայ ֆուտբոլիստները, որ խաղան ֆուտբոլիստներ Վանաձորից» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Պետք է փորձենք խաղի տեմպը պահել մինչև վերջին րոպեն» (տեսանյութ)

«Լոռին» և «Ուրարտուն» համառ պայքարում անցած խաղում մեկական միավոր վաստակեցին (տեսանյութ)

«Լոռի» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Արամ Քոչարյան. «Կոշտությունն ու կոպտությունը խաղի ընթացքից է գալիս, երևի հաղթանակի մեծ ցանկությունն էր պատճառը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Արարատը» այս պահին երևի ամենաբալանսավորված թիմն է» (տեսանյութ)