-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Ատլետիկոյի» հետ ոչ-ոքիից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Անտուան Գրիզմանից նրան միայն հանդիպման 90-րդ րոպեին խաղադաշտ դուրս բերելու համար, թեև խոստացավ անպայման խոսել հարձակվողի հետ։
Մարզչի հայտարարությանը Instagram-ում արձագանքնել է ֆրանսիացու հայրը, այնուհետև որոշ ժամանակ անց ջնջել հրապարակումը.
«Նման զրույց ունենալու համար դու պետք է ունենաս բեռնատարի բանալիները, բայց դու ընդամենը ուղևոր ես»,-գրել է ֆուտբոլիստի հայրը։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սետյենը իր թիմի հետ տարաձայնություններ ունի «կապտառննագույների» խաղացողների հետ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո