Գրիզմանը կարող է հեռանալ «Բարսելոնայից» Մեսիի ու Կոուտինյոյի պատճառով - VNews
Բաժիններ

Գրիզմանը կարող է հեռանալ «Բարսելոնայից» Մեսիի ու Կոուտինյոյի պատճառով

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը հետաքրքրել է «Լիվերպուլին», «Մանչեսթեր Յունայթեդին» ու «Արսենալին»:

Անգլիական ակումբները հետևում են 29-ամյա ֆրանսիացու շուրջ զարգացող իրադարձություններին, տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղբյուրը գրում է, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Գրիզմանին խոստացել էր առաջատարի դերը թիմում, եթե Լիոնել Մեսին հեռանա: Սակայն այն բանից հետո, երբ արգենտինացին որոշեց մնալ «Նոու Կամպում», հոլանդացու ծրագրերը փոխվեցին:

Բացի դրանից, Գրիզմանի համար վատ նորություն է «Բավարիայից» Ֆիլիպե Կոուտինյոյի վերադարձը:

Հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն ցանկանում էր Գրիզմանին փոխանակել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիշի հետ:

«Բարսելոնան» որոշում է կայացրել Կոուտինյոյի վերաբերյալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է, թե ով կսպասարկի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը

Իսպանացի լրագրողը Ֆատիին անվանել է «սև առևտրական, որը փախնում է ոստիկաններից»

«Գրիզմանի գլխավոր խնդիրը Մեսին է». Վենգեր

Արտետան՝ Օզիլի իրավիճակի մասին. «Իմ խիղճը մաքուր է»

Մեսին կրկնել է Ռայան Գիգսի պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում

17-ամյա Պեդրին Չեմպիոնների լիգայում նորամուտի գոլից հետո տաքսիով է վերադարձել տուն

Օզիլը՝ «Արսենալի» հայտացուցակից դուրս մնալու մասին. «Խորապես հիասթափված եմ»

«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը թիմի 4 ֆուտբոլիստի հետ

Անսու Ֆատին պատմական նվաճման է հասել Չեմպիոնների լիգայում

Ռեշֆորդի՝ վերջնամասում խփած գոլը «Յունայթեդին» հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ի դեմ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնան» առանց լուրջ խնդրի հաղթեց «Ֆերենցվարոշին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

ՊՍԺ – «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի» – «Սևիլիա»․ Մեկնարկային կազմեր

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Ֆերենցվարոշի» դեմ խաղում

Օզիլը դուրս է մնացել «Արսենալի» հայտացուցակից ԱՊԼ-ի համար

Թոփ ակումբները բանակցում են Եվրոպական Պրեմիեր լիգայի ստեղծման շուրջ