«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղից առաջ խոսել է այս մրցաշրջանում իր թիմի անպարտելիության մասին։
«Նման խոսակցություններ լսում էի նաև նախորդ մրցաշրջանում։ Բոլորն ասում էին, որ մենք անպարտելի ենք և մեզ հնարավոր չէ կանգնեցնել։ Իսկ հետո «Լիվերպուլը»հեշտությամբ հաղթեց մեզ։
Իմ ֆուտբոլիստները մեքենաներ չեն։ Իսկ մեր մրցակիցները շատ ուժեղ են։ Կլինեն խաղեր, որտեղ կպարտվենք»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո