Գուֆրանը հրաժեշտի ուղերձով դիմել է «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին և անձնակազմին - VNews
Բաժիններ

Գուֆրանը հրաժեշտի ուղերձով դիմել է «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին և անձնակազմին

Գուֆրանը հրաժեշտի ուղերձով դիմել է Արարատ Արմենիայի երկրպագուներին և անձնակազմին - Գուֆրանը հրաժեշտի ուղերձով դիմել է «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին և անձնակազմին

«Արարատ-Արմենիայի» ավագ Յոան Գուֆրանը հրաժեշտի ուղերձով դիմել է «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին, ակումբի անձնակազմին:

Երեկ հայտնի է դարձել, որ Գուֆրանը ժամանակավորապես կասեցնում է ֆուտբոլային գործունեությունն ընտանեկան խնդիրներով պայմանավորված, սակայն ինչպես երևում է ֆուտբոլիստի հայտարարությունից, նա ավարտում է մարզական կարիերան:

«Ողջո՛ւյն բոլորին,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին և ամբողջ անձնակազմին Հայաստանում իմ անցկացրած ժամանակի համար։ Ես միշտ շնորհակալ կլինեմ, որ օգնեցիք ինձ վերադառնալ ֆուտբոլ։

Արդեն 18 տարի է, որ խաղում եմ ֆուտբոլ և այժմ ցանկանում եմ լինել ընտանիքիս կողքին և, միևնույն ժամանակ, արժանի հանգիստ պարգևել մարմնիս։

Հուսով եմ՝ կհասկանաք ինձ և կհարգեք որոշումս։

Մոտեցել է ֆուտբոլից հեռանալու ժամանակը։

Դուք ընդմիշտ կմնաք իմ սրտում։ Հայաստանից հեռանում եմ վառ հիշողություններով։ Ես ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք։

Բարձր պահեք դրված սանդղակը և հաղթե՛ք այս տարվա առաջնությունում։

Սա իմ վերջին պարն էր։

Աստված օրհնի բոլորիդ»,- «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը փոխանցում է Գուֆրանի ուղերձը։

35-ամյա Գուֆրանն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ էր 2020 թվականի փետրվարի 1-ից: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում ֆրանսիացին մասնակցել է 40 խաղի՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: Իր մարզական կարիերայի ընթացքում Գուֆրանն ամենաշատ հանդիպումներն անցկացրել ֆրանսիական «Բորդոյի» կազմում: Ֆուտբոլիստը Լիգա 1-ում մասնակցել է 183 խաղի՝ դառնալով 41 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ, Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ 89 խաղի՝ դառնալով 11 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա մասնակցել է նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 12 հանդիպման:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

VBET Հայաստանի գավաթ. «Նորավանքը» պայքարից դուրս թողեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

«Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

«Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

VBET ՀՊԼ. Լիմայի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»՝ «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկը» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Վան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նորավանքն» ու «Արարատը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» ջախջախեց ԲԿՄԱ-ին, Դեսիրեն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ուրարտու» – «ԲԿՄԱ Երևան». Մեկնարկային կազմեր

ՀՖՖ-ի հայտարարությունը «Սևանի»՝ «Ալաշկերտի» դեմ խաղին չներկայանալու վերաբերյալ