Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է «Արսենալի» դեմ արտագնա հաղթանակը (1:0) և գովեստի խոսքեր ասել մրցակցի մարզիչ Միկել Արտետայի մասին:
«Դժվար էր, ինչպես և սպասում էի: Ստիպված էինք շատ ուժեր ծախսել: Դժվար է «Արսենալի» ու Արտետայի դեմ խաղալ, այդ պատճառով շատ երախտապարտ եմ իմ ֆուտբոլիստներին հաղթանակի համար:
Միկելը ֆուտբոլում գիտի ամեն ինչ: Նա շատ բարձր մակարդակի մասնագետ է: Շատ բան եմ սովորել՝ հետևելով նրա թիմի խաղին: Այսօր նույնպես իմացա նոր բան, որը կարող եմ ապագայում օգտագործել:
Մարդիկ նայում են մեր հաղթանակների շարքին, և մտածում են, թե դա հեշտ է: Նույնիսկ ես նման արդյունք չէի սպասում: Նման խաղերում 1:0 հաշվով հաղթանակն այն է, ինչ մեզ հարկավոր է»,- կառտալոնացու խոսքերն է մեջբերում BBC-ին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո