Գվարդիոլա, Մեսի, Չավի. «Բարսելոնայի» նախագահի թեկնածուի հավակնոտ ծրագիրը - VNews
Բաժիններ

Գվարդիոլա, Մեսի, Չավի. «Բարսելոնայի» նախագահի թեկնածուի հավակնոտ ծրագիրը

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում մտադիր է վերամիավորել Պեպ Գվարդիոլային ու Լիոնել Մեսիին:

«Իմ ծրագիրն է ստեղծել մեծ հավակնություններ ունեցող ու մրցունակ թիմ: Մեզ բախտ է վիճակվել որպես ժառանգություն ստանալ Յոհան Կրույֆի ստեղծած խաղաոճը, որն ամենալավը հասկանում են այստեղ մեծ հաջողությունների հասած մարդիկ՝ Գվարդիոլան, Չավին, Ինիեստան, Պույոլը… Գվարդիոլայի վերադարձը՞. հրաշալի կլինի, Գվարդիոլա – Մեսի տանդեմը կրկին կարող է գերազանց աշխատել:

Մեսիի՝ պայմանագրի երկարաձգումը, անկասկած, ընտրվելուցս հետո լինելու է առաջին քայլը: Դա մեր առաջնահերթությունն է, քանի որ հունվարից սկսած Մեսին կարող է այլ ակումբի հետ բանակցել, ինչը չպետք է թույլ տանք:

Չավին հրաշալի աշխատանք է կատարում, նա, ինչպես Գվարդիոլան, ամբողջովին հասկանում է այս ակումբի գաղափարախոսությունը, և կարծում եմ ունի այն հեղինակությունն ու անհատականությունը, որ կարողանա դիմագրավել բարդ մարտահրավերների», – Ֆոնտի խոսքերն է փոխանցում AS-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բոատենգ. «Ցանկանում էի ավարտել կարիերաս, երբ տեսա, թե ինչպես է մարզվում Մեսին»

Կումանն ասել է՝ ինչու Գրիզմանը չխաղաց «Դինամոյի» հետ խաղի սկզբից

Ռոնալդուն կրկնել է Մեսիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Յունայթեդը», «Բորուսիան» ու «Լացիոն» 3-ական միավոր վաստակեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը Կիևի «Դինամոյի» դեմ խաղում

Էտո՛օ․ «Բարսելոնան» Մեսիին փոխարինելու համար պետք է ուշադրություն դարձնի այդ 2 ֆուտբոլիստներին»

Աղբյուր. «Բարսելոնան» առաջարկել է Մասկերանոյի վերադառնալ

Ռունի. «Երազում էի այդ ակումբում խաղալու մասին»

«Մանչեսթեր Սիթին» 10 տարվա պայմանագիր է պատրաստվում առաջարկել Մեսիին

Գրիզման. «Չեմ կտրի մազերս, նույնիսկ եթե «Բարսելոնան» պահանջի»

«Բարսելոնան» արդեն 130 մլն. եվրո է վճարել Դեմբելեի դիմաց

Գրիզմանը՝ Մեսիի վերաբերյալ աղմակահարույց հայտարարությունների մասին

Լանգլե. «Պիկեն լուրջ կորուստ է «Բարսելոնայի» համար»

Կումանը բացատրել է՝ ինչու է Մեսիին դուրս թողել «Դինամո Կիևի» դեմ խաղի հայտացուցակից

Առանց առաջատարի. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Դինամո Կիևի» դեմ խաղի համար