Գյոկչյան. «Ավելի շատ մենք թուլացրինք մեր ուժերը, քան «Ուրարտու Վբեթը» ավելացրեց» - VNews
Բաժիններ

Գյոկչյան. «Ավելի շատ մենք թուլացրինք մեր ուժերը, քան «Ուրարտու Վբեթը» ավելացրեց»

VBet Եվրասիական լիգայի հերթական տուրում «Ուրարտու Վբեթի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Արագածի» գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ամփոփեց հանդիպումը ու պատմեց, թե որքանով է պատրաստ իր թիմը առաջիկայում Ռուսաստանում ու Բելառուսում կայանալիք հանդիպումներին:

«Թիմը սկսել է ինձ պատասխանել ու ճիշտ արձագանքել: Մեզ համար խաղը լավ ընթացավ, հատկապես, մեկնարկը լավ ստացվեց, 3-րդ քառորդից խնդիրներ առաջացան: Ամեն ինչ նորմալ էր ընթանում, պարզապես փորձեցինք մեր հայ տղաներին խաղալու հնարավորություն տալ: Հաշվի տարբերությունը շատ մեծ էր: Մտածեցի, որ կարելի է փորձել: Խաղը ավելի հետաքրքիր դարձավ: Կարծում եմ, որ երկրպագուները մեծ հաճույք ստացան: «Ուրարտու Վբեթի» խաղը լավ չէր ստացվում առաջին կեսում:

3-րդ քառորդ կարծում եմ, որ մենք ավելի շատ թուլացրինք մեր ուժերը. քան «Ուրարտու Վբեթը» ավելացրեց: Մենք առիթ ստեղծեցինք, որ խաղը ավելի հետաքրքիր դառնա, սակայն դա միտումնավոր չարեցինք: Ցանկանում էի տեսնել, թե ինչպես իրենց կդրսևորեն հայ խաղացողները այդ իրավիճակում: Նման կարգի խաղերը Մխիթար Վարդանյանին ու Ռուդոլֆ Հարությունյանին ավելի շատ փորձ են տալիս, քան օրինակ 4 լեգեոների հետ խաղալը:

Դրսում շատ դժվար է խաղալ: Երբ կարճ ժամանակում կլիման փոխում ես, դա վատ է անդրադառնում խաղացողների վրա: Ճանապարհոդությունը, վատ քնելը ամեն ինչ իր ազդեցությունը ունենում է: Թիմերն էլ շատ ուժեղ են: Նրանք թիմային բասկետբոլ են խաղում: Ամերիկացիներին դժվար է հարմարվել այդ ոճին: Մենք ղազախական թիմին հաղթեցինք, բայց պարտվեցինք ավելի թույլ Տուլայի «Արսենալին», որովհետև իրենք եվրոպական բասկետբոլ են խաղում, ավելի թիմային են խաղում: Շատ ծանր խաղեր են սպասում»,-եզրափակեց հայ մարզիչը:

«Արագածը»  նոյեմբերի 23-ին փորձելու է ռևանշի հասնել «Արսենալի» նկատմամբ,, նոյեմբերի 25-ին Մոսկվայում հանդիպելու է տեղի Ֆիզիկական կուլտուրայի համալսարանի թիմի հետ, իսկ նոյեմբերի 27-ին Բելառուսում ուժերն է չափելու «Բորիսֆենի» հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մահացել է «Արագածի» բասկետբոլիստ Պիեռ Ղուկասը

VBet Եվրասիական լիգան ավարտվեց թեժ հանդիպումներով, հաղթող դարձավ Տուլայի «Արսենալը» (տեսանյութ)

VBet Եվրասիական լիգա. Եզրափակիչներն ու չեմպիոնության տոնումը իրենց ամբողջ գեղեցկությամբ (ֆոտոշարք)

Վբեթ Եվրասիական լիգա․ «Ուրարտու Վբեթը» պարտվեց 3-րդ տեղի համար խաղում (տեսանյութ)

«Ուրարտու Վբեթը»՝ VBet Եվրասիական լիգայի 4-ի եզրափակիչում

VBet Եվրասիական լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթեց «Բորիսֆենին» (տեսանյութ)

VBet Եվրասիական լիգա․ «Արագածը» հաղթանակ տոնեց լարված պայքարում (տեսանյութ)

VBet Եվրասիական լիգա․ «Արագած» – «Բորիսֆեն» (ուղիղ հեռարձակում)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» վստահ հաղթանակ տոնեց «Էրեբունիի» նկատմամբ (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Արագածը» հաղթանակ տոնեց «Ուրարտու Վբեթի» նկատմամբ (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթ» – «Արագած»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վբեթ Եվրասիական լիգա․ «Ուրարտու Վբեթը» պարտվեց արտագնա խաղում (տեսանյութ)

ՎԲեթ Եվրասիական լիգա. «Բարսի Ատիրաու» – «Ուրարտու Վբեթ». ուղիղ հեռարձակում

Վբեթ Ա- Լիգա․ «Արագածը» հաղթեց «Գյումրիին» (տեսանյութ)

Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ

Վբեթ Ա-Լիգա․ «Արագածը» վստահ հաղթանակ տոնեց ՖԻՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)