fbpx
Բաժիններ

«Գյուլբուդաղյանցի դինաստիա․ Հենրիխ Առյուծ III»․ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների գնահատականը Բոսնիայի հետ խաղում

Ժողովրդական խոսքն ասում է՝ «վերադառնալ երբեք պետք չէ․ հարկավոր է միշտ առաջ նայել»։ Այսօր Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ երբեմն արժե վերադառնալ։ Վերադառնալ այն ժամանակահատված, երբ մեր թիմը պազրապես հուր ու կրակ էր սեփական հարկի տակ։ Որքան էլ Բելոտին փոքր երեխայի նման բողոքի խոտածածկի որակից, նա միևնույնն է՝ կամաչի խոստովանել, որ զորե՜ղ զորե՜ղ «Սկուադրա Աձուրան» մի կերպ 3 միավոր պոկեց համեստ հայերից։

Արմեն Գյուլբուդաղյանցին հաջողվեց ստեղծել հավաքական, որն ունակ է լուրջ խնդիրներ լուծելու, հավասար պայքար մղելու ուժեղ թիմերի հետ։ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղը ևս մեկ անգամ ապացուցեց։ Երբ մեր տղաները մոտիվացված են, Ջեկո չէ, «Սևուկ» ու «Գրաֆ» մեզ չի դիմանա։ Կից ներկայացնում ենք մեր ընտտրանու ֆուտբոլիստների գնահատականները։

Արամ Հայրապետյան – 8

Արամ Հայրապետյանը հերթական անգամ անցկացրեց ոչ այնքան վստահ հանդիպում, սակայն ի տարբերություն իտալացիների հետ խաղի, այս անգամ Արամը ցույց տվեց, թե ինչու է համարվում մեր ընտրանու հիմնականը։ Բազում դրվագներում Հայրապետյանը գնդակը պարզապես նվիրեց մրցակցին, մի անգամ էլ այնքան անզգույշ գործեց՝ գնդակը «փախավ» անկյունային։

Սակայն միևնույն ժամանակ Արամը փայլեց սեյվերով, ընդ որում, բավական տպավորիչ։ Հանդիպման վերջին րոպեներին Արամի անհավանական ռեակցիան մեր թիմին թույլ տվեց խուսափել գոլից, իսկ վայրկյաններ անց, մերոնք նաև 4-րդը խփեցին։

Վարազդատ Հարոյան – 6,5

Հանդիպման առաջին իսկ րոպեներից սկսեց երևալ, որ Հարոյանը պաշտպանությունում շատ մոտ էր գործում Էդին Ջեկոյին։ Սակայն ոչ միշտ էր դա նրան հաջողվում։ Բոսնիայի ընտրանու ավագը երբ հասկանում էր դա, ազատվում էր նրանից ու փորձում հարվածել։ Թեպետ երկու դեպքում էլ Հարոյանը մեծ հաշվով մեղք չուներ, սակայն․․․

Մրցակցի գրեթե բոլոր գրոհներում Հարոյանը չէր հասցնում։ Իտալիան խաղում էր ավելի կանխատեսելի, բայց մի փոքր դանդաղ ֆուտբոլ, իսկ բալկանները գործում էին արագ ու անկանխատեսելի․ դա խանգարում էր Հարոյանին։ Եկեք նաև հաշվի առնենք, որ երկրորդ կեսի դրվագներից մեկում գլխավոր մրցավարը պարզապես ներեց մեր պաշտպանին՝ հորինելով սիմուլյացիա Էդին Ջեկոյի գործողություններում, մինչդեռ Հարոյանը 100 տոկոսանոց 11 մետրանոց էր բերել մեր դարպասին։

Հայկ Իշխանյան – 7

Այսօրվա ֆուտբոլն ունի հետաքրքիր կանոն․ եթե թիմի առաջին կենտրոնական պաշտպանը ինչ-որ բան չի արել, փնտրեք այդ գործողությունը երկրորդ պաշտպանի գործողություններում։ Հայկ Իշխանյանը խաղի ընթացքում առնվազն երկու անգամ կորցրեց դիրքը, երկու դեպքում էլ մեր թիմը գոլ ընդունեց։

Սակայն մնացած բոլոր դրվագներում Իշխանյանը փակում էր կենտրոնը։ Բառի բուն իմաստով։ Իշխանյանը փայլում էր երկրորդ հարկում, անհատական մենամարտերում «Ալաշկերտի» կենտրոնականը գրեթե ոչ մի դրվագում մրցակիցներին չզիջեց։

Կամո Հովհաննիսյան – 7

Կամո Հովհաննիսյաննն այս անգամ չփայլեց իր «զիլ» արագություններով ու անցումներով, ինչպես Իտալիայի ընտրանու հետ խաղում։ Եվ դա ամենևին էլ կապված չէ հոգնածության հետ։ Պարզապես խաղից առաջ, ըստ երևույթին, Կամո Հովհաննիսյանը այլ հրահանգ էր ստացել գլխավոր մարզչից։ Առաջին կեսում Կամոն հիմնականում պաշտպանվում էր։

Երկրորդում մեր ձախ պաշտպանը սկսեց ավելի հաճախակի գրոհել, սակայն միշտ աչքը թիկունքում էր մնում։ Մրցակիցը արագ էր հակագրոհում ու եզրերը հաճախ էր լարվածության մեջ պահում, չկար 1-1 պայքար, ինչպես դա նկատվում էր Իտալիայի հետ խաղում։ Բայց անկախ ամեն ինչից, Կամոն վստահ խաղ խաղաց ու փոխարինվեց վերջնամասում։

Հովհաննես Համբարձումյան – 8

Բոսնիայի հետ խաղում խփվեց 6 գնդակ, որոնցից 5-ում նա մասնակցություն ունեցավ։ Նախ՝ երկու դեպքում նա «օգնեց» մրցակցին մեզ գոլ խփելու, իսկ Մխիթարյանին ու ընկերներին օգնեց գոլով ու գոլային փախանցմամբ։ Իրականում, խաղային տեսանկյունից, Համբարձումյանն այսօր չփայլեց։ Մեղմ ասած չփայլեց։

Երկրորդ խաղում անընդմեջ, Համբարձումյանը գրեթե չէր գրոհում։ Իտալիայի հետ խաղում Հովհաննեսը գրոհեց 1-2 անգամ, բալկանների հետ՝ երևի, 2-3։ Դրանցից առնվազն երկուսի արդյունքում գրանցվեց գոլային փոխանցում, և ամենակարևորը՝ հաղթական գնդակը։ Ֆուտբոլիստ, ում պատճառով մերոնք 2 գնդակ բաց թողեցինք։ Ֆուտբոլիստ, ով կատարեց գոլ+ ասիսստ։ Այս ամենը Համբարձումյանի մասին է։

Կառլեն Մկրտչյան – 7

Կառլեն Մկրտչյանն անցկացրեց հերթական «ուղիղ» հանդիպումը: Մեր հենակետային կիսապաշտպանը մի փոքր փոխել էր իր խաղաոճն՝ ի տարբերություն Իտալիայի հետ մրցավեճի: Բալկանների հետ խաղում Կառլենը հաճախ էր շարժվում առաջ, առջևից էր դիմավորում մրցակիցներին, իսկ հնարավորության դեպքում դիմում էր հեռահար հարվածների:

Մկրտչյանը փակ պահեց միջին գիծը՝ հերթական անգամ կարողանալով անջատել Միրալեմ Պյանիչին: Բոսնիացիների առաջատարը առանձնապես ոչ մի սուր գործողությամբ աչքի չընկավ: Այդտեղ իր ներդրումն ունի նաև Կառլենը, որը նրան ոչ մի ազատ գոտի չէր տրամադրում կենտրոնական օղակից այս կողմ:

Ռումյան Հովսփյան – 7,5

Արմեն Գյուլբուդաղյանցը մեծ ռիսկի էր դիմել՝ խաղադաշտ դուրս բերելով 1 մաքուր հենակետայինի: Ինչպես գիտենք, Ռումյան Հովսեփյանն ավելի շատ կրեատիվ կիսապաշտպան է: Գործնականում նրա դերը խաղադաշտում վճռորոշ եղավ: Մեր ֆուտբոլիստը ոչ միայն օգնում էր Կառլեն Մկրտչյանին հենակետային գոտում, այլև իր դիսպետչերի ունակությունները թույլ էին տալիս Մխիթարյանին ավելի քիչ մտածել գրոհը խորքից սկսելու մասին:

Հովսեփյանը հանդիպման ընթացքում փակում էր միանգամից 2 դիրք: Գյուլբուդաղյանցի հանճարեղ գաղափարը թույլ տվեց մեզ ավելի ստեղծագործ ու ագրեսիվ ֆուտբոլ խաղալ միջին օղարկում և ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծել՝ չունենալով կենտրոնակնա հարձակվող: Իհարկե, Իտալիայի հետ նման քայլը կբերեր տոտալ ձախողման, սակայն Բոսնիայի հետ կարելի էր և ռիսկի գնալ: Դե, գնացինք ռիսկի ու հիմա շամպայն ենք խմում:

Սարգիս Ադամյան – 7,5

Սարգիս Ադամյանը հերթական անգամ դուրս եկավ խաղադաշտ անհայտ դիրքում: Ի սկզբանե, առաջին իսկ վայրկյանից Ադամյանը հայտնվեց ձախ թևում, ինչը շատ անսովոր է նրա համար: Սակայն «Հոֆենհայմի» ֆուտբոլիսն արագորեն հարմարվեց, իսկ երբ սկսեց փոխել դիրքերը թիմակիցների հետ, դարձավ իսկական գլխացավանք մրցակիցների համար:

Ադամյանը խաղի ժամանակ ուներ մի քանի պահ, սակայն ամեն անգամ բախտը նրանից երես էր թեքում: Հույս ունենք՝ նման վստահ ելույթը նրան էլ ավելի կոգևորի ու գոլերը չեն մնա սարերի հետևում:

Գևորգ Ղազարյան – 7

Զարմանալի է, բայց Բոսնիայի հետ խաղում Ղազարյանը հիմնականում մնաց ստվերում: Մեր առաջատարներից մեկը, գուցե, սովորական 4-2-3-1 դասավորության պարագայում ավելի վտանգավոր գործեր, սակայն կենտրոնական հարձակվողի բացակայությունը, նոր տակտիկան և Իտալիայի հետ խաղից մնացած էմոցիոնալ ու ֆիզիկական հոգնածությունը փոխեցին նրա գործողությունների վեկտորը:

Ղազարյանը պարբերաբար հայտնվում էր կենտրոնում, հետո փոխում դիրքը, հայտնվում թե աջ, թե ձախ եզրում: Ղազարյանը Բոսնիայի հետ խաղում ավելի շատ կատարեց «սև» աշխատանք, գնդակ էր խլում, գնդակ էր պահում, փոխանցում էր անում: Հարվածներ շատ չեղան: Այո, թեպետ գնահատականը միայն «7» է, սակայն նվիրվածության համար վիրտուալ կարող ենք ևս «1» միավոր ավելացնել:

Տիգրան Բարսեղյան – 8

Հակասական հանդիպում անցկացրեց նաև Տիգրան Բարսեղյանը: Առաջին հայացքից՝ նրա գործողություններն առջևի գծում մեզ շատ օգուտ բերեցին: Մեր երիտասարդ հարձակվողը հաճախ խաղն իր վրա էր վերցնում, գնում առաջ, հարվածում, փոխանցում: Սակայն միևնույն ժամանակ նրա պասիվությունը պաշտպանությունում գրեթե անզոր էին դարձնում Հովհաննես Համբարձումյանին իր եզրում մի քանի մրցակցի դեմ պայքարելիս: Եթե Բարսեղյանն ավելացնի նաև պաշտպանվելու իր ունակությունները, նա անգին կլինի:

Այս ամենում ամենալուսավոր կետը Բարսեղյանի զգալի առաջխաղացումն է: Նա խաղից խաղ ավելի վստահ է դառնում: 1 տարվա ընթացքում նրա որակները զարգանում են, երևում է նրա աճը: Անկասկած, բոլոր խնդիրները հաղթահարելու և մի փոքր ավելի բարձրակարգ առաջնություն ու թիմ տեղափոխվելու դեպքում Բարսեղյանը կդառնա մեր հավաքականի առանցքային տղաներից մեկը:

Հենրիխ Մխիթարյան – 10

Միանշանակ: Անկասկած: Հենրիխ Մխիթարյանի լավագույն պերֆոմանսը Հայաստանի հավաքականում: Տարիներ շարունակ հայ երկրպագուն սպասում էր նրա այսպիսի ելույթին: Ոչ թե ընկերական խաղերում, Գվատեմալաների ու Սենթ Քիթս-Միթսերի հետ խաղերում չէ: Այլ այպսիսի կարևորություն ունեցող խաղերում: Հենոն ցույց տվեց, իր ակումբային կարիերայում գրանցած թեթև անկումը չի կարող ազդել իր խաղային որակների վրա. նա գերազանց մարզավիճակում է:

Հետաքրքիրն այն է, առաջին անգամ վերջին 5-6 տարվա ընթացքում Մխիթարյանը լիակատար ազատություն ստացավ առջևի գծում: Բոսնիայի հետ խաղում Հենոն միայն հաշված անգամներ է նահանջել հետ ու խորքից զարգացրել իր թիմի գրոհները: Խաղի մեկնարկում նա ընհանրապես կատարում էր կենտրոնական հարձակվողի պարտականություն: Շքեղ հանդիպում, շքեղ ֆուտբոլ: Կեցցե՛ս, Հենո:

Արտակ Գրիգորյան – 8

Մի զարմացեք Արտակ Գրիգորյանի՝ «8» գնահատականից: Մեր հենակետայինը խաղը սկսեց պահեստայինների նստարանից, որովհետև թիմին միջին օղակում անհրաժեշտ էր երկրորդ դիրիժոր: Խաղի տրամաբանությունը ցույց տվեց, որ մարզիչը ճիշտ էր՝ խաղադաշտ դուրս բերելով հենց սկզբից Ռումյան Հովսեփյանին: Սակայն երբ խաղի թելն աստիճանաբար կորչում էր մերոնց ձեռքից, Գրիգորյանը հասավ օգնության:

Միջին գծում Հովսեփյանը շատ էր գնում առաջ ու զբաղվում կրեատիվությամբ, իսկ Կառլեն Մկրտչյանն արդեն հոգնել էր: 5 օրվա մեջ 2 ծանր հանդիպում, այն էլ վնասվածքից հետո, դժվար էր անցկանցնել: «Ինձ հրահանգված էր կարգավորել խաղը միջին գծում», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը: Եվ հենց այդպես էլ եղավ: Նա մտավ խաղադաշտ ու իր զարմանալի հանգստությամբ հանգցրեց կենտրոնում առաջացած կրակը ու թիմակիցների հետ գործը հասցրեց տրամաբանական ավարտին:

Էրիկ Վարդանյան, Արման Հովհաննիսյան – 6 (պայմ.)

Էրիկի և Արմանի գնահատականները պայմանական են, քանի որ նրանք որևէ ակտիվ կամ առանձնահատուկ գործողությամբ աչքի չընկան: Վարդանյանին գործի մեջ տեսել էինք, սակայն ոչ այսպիսի խաղերում: Նա զգալի թարմացրեց մեր հարձակումը, սակայն ժամանակը քիչ էր իր ունակությունները ցույց տալու, բացի դրանից՝ անհրաժեշտություն էլ չկար:

Արման Հովհաննիրսյանը փոխարինեց Կամո Հովհաննիսյանին: Փառք Աստծո, նրա եզրից բոսնիացիները գրեթե չգրոհեցին, իսկ երբ էլ փորձեցին՝ ձախողվեցին: Այո, 1-2 դրվագում Արմանը չէր հասցնում, սակայն պետք է հաշվի առնել, որ նման լարվածության խաղում միջազգային մակարդակով առաջին քայլերն անող պաշտպանի համար դա նորմալ է:

Նրանց գնահատականները ոչ այլ ինչ են, քան ոչինչ, եթե համեմատենք նրանց՝ խաղադաշտ դուրս գալու նշանակության հետ: Էրիկը հույժ կարևոր խաղացող է հայկական ֆուտբոլի ապագայի համար: Արման Հովհաննիսյանը փորձում է մրցակցություն մտցնել պաշտպանության եզրերում: Շանս կստանա նաև Պետրոս Ավետիսյանը: Գուցե աննկատ, բայց Արմեն Գյուլբուդաղյանցը և՛ սերնդափոխություն է անում, և՛ արդյունքի է հասնում, որովհետև կարծես թե գտել է մեր ընտրանու հաղթաթուղթը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գտնվել է Մխիթարյանի մասին պաշտոնական հայտարարության մեջ նշված երեխաներից մեկը

«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Մխիթարյանը ճանաչվել է «Սասուոլոյի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Սասուոլոյի» դեմ խաղում (տեսանյութ)

Կլյուվերտ. «Մխիթարյանն ու Սմոլինգը վստահություն են տվել թիմին»

Ինչպես էր «Ստադիո Օլիմպիկոն» վանկարկում Մխիթարյանի անունը նրա գոլից հետո (տեսանյութ)

«Ռոման» կատակել է Մխիթարյանի վերաբերյալ գրառում կատարած երկրպագուի վերաբերյալ

Ֆոնսեկա․ «Մխիթարյանը լավ հանդիպում անցկացրեց»

Ջեկոն պատմել է, թե ինչ էր ասել Մխիթարյանին հանդիպումից առաջ

Մխիթարյանը հավակնում է «Ռոմա» – «Սասուոլո» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն

Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականը «Սասուոլոյի» դեմ խաղում՝ ըստ SofaScore-ի

«Ռոման» հաղթեց գոլառատ խաղում. Մխիթարյանը գոլով համեմեց նորամուտն Ա Սերիայում (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան՝ առաջին հայը, որ գոլ խփեց Ա Սերիայում. «Ռոմայի» անդրադարձը (ֆոտոշարք)

Առաջին խաղակես. «Ռոման» հաղթում է 4-0 հաշվով, Մխիթարյանն իր նորամուտի խաղում՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը բացում է իր գոլերի հաշիվը «Ռոմայում» (տեսանյութ)