fbpx

Գյուլբուդաղյանցի թիմի 2-րդ օրը. Հանդիպումներ «Ռեալի» ներկայացուցիչների հետ և Ռաուլի խորհուրդները

Շարունակվում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի դիտարկումները և հանդիպումները  Մադրիդում:

ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ, հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացել բոլոր ենթակառուցվածքներին: Մեր մարզիչներին ներկայացրել մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Կայացավ հանդիպում նաև «Ռեալի»՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որն աշխատում է վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ և որը ներկայացրեց՝ ինչ փուլերով են անցնում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վերականգնման ընթացքում:

Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հանդիպեցին Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին, որը կիսվեց իր փորձով և պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ օգտակար լինել իր խորհուրդներով: Մեր մարզիչները հանդիպեցին նաև Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտիեսին: Հայկական պատվիրակությունը երկու ֆուտբոլիստներին էլ հանձնեց հուշանվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Երեկոյան մարզիչները ներկա եղան Իսպանիայի գավաթի խաղարկության «Ատլետիկո»-«Ժիրոնա» հանդիպմանը:

 

  • 6

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Յորդի Կրույֆ․ «Ռեալը» Ռոնալդուի կարոտը Վինիսիուսի միջոցով է առնում»

Անգլիական գրանդը բանակցում է Իսկոյի հետ

Ռամոսը շփոթության մեջ է․ «Եթե ես որակազրկում ցանկանայի, դա կանեի խմբային փուլում»

Մարսելոյի արձագանքը, երբ մրցավարը չեղարկեց «Այաքսի» գոլը (տեսանյութ)

Marca. «Ռեալը» չի գնում Իկարդիին մեկ պատճառով

Միակ ֆուտբոլիստը, որ Լա Լիգայի այս առաջնությունում իր թիմում բաց չի թողել նույնիսկ մեկ րոպե

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

Գոլային_օրացույց#12. Ո՞վ է փետրվարի 15-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

«Յուվենտուսն» ու «Ռեալը» կարող են խոշոր փոխանակում իրականացնել

«Բեյլը պարտավոր է տիրապետել իսպաներենին». «Ռեալի» նախկին մարզիչ.

Չեմպիոնների լիգայի գիտակների համար. VNews-ի Quiz-ը

Իբրահիմովիչ. «Ուրախ եմ, որ նա դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

Բենզեմա. «Ինձ դուր է գալիս խաղալ Վինիսիուսի կողքին»

Պերեսը վստահ է իր ուժերի վրա. «Ռեալը» միանգամից ցանկանում է գնել Նեյմարին և Ազարին

Ռամոսը՝ պահեստայինների նստարանին. «Պե՞տք է դեղին քարտ ստանամ»

Կանտեն կարող է հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել իսպանական գրանդերից մեկը