fbpx

Գյումրիից դեպի ռեկորդներ. Յուրի Վարդանյան

Շատերին կարող է թվալ, թե հաղթանակող մարդիկ հաջողակ են ծնվում, ապրում են հեշտ կյանքով, քանի որ իրենք տաղանդավոր են, աստղով, ապա կյանքն արդեն իսկ ժպտացել է իրենց։ Սակայն, ծանոթանալով հայտնի մարդկանց կյանքի ոչ պաթոսային իրականությանը, հասկանում ենք, որ ոչ ոքի իր հաջողությունը չի նվիրվում, ժամանակ, կամք, աշխատասիրություն, եռանդ ու էլի կամք է պետք լինում։
Լուսահիշատակ Յուրի Վարդանյանին գիտեն շատերը, հատկապես խորհրդային տարիներին ապրած մեր ծնողները։ Ծանրորդը մանկուց սիրում էր սպորտը զբաղվում էր տարբեր մարզաձևերով՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, թեթևատլետիկա, վերջում՝ ծանրամարտ։ Իր հարցազրույցներից մեկում Յուրին նշել էր որ ինքն էլ է ունեցել կուռք, ով մոտիվացրել էր հաղթանակին հասնելուն՝ Դավիթ Ռիգերտը։

Յուրին գուցե գիտեր, որ տարիներ հետո կանգնելու է իր կուռքի կողքին և գերազանցեր նրա ռեկորդը։ Առաջինը Մարսելում վայելեցին հայ ծանրամարտիկի փառքը՝ 1975-ին՝ աշխարհի և եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Նվաճեց հողագնդի չեմպիոնի ոսկե մեդալը և երիտասարդական ռեկորդ սահմանեց։

Կարծես ամեն հաջողություն մոտ էր, կար աշխատասիրությունը, նրան նկատել էին սպորտի աշխարհում, սակայն Մոնրեալ մեկնելու տեսլականը խամրում է։ Յուրին տարիքով փոքր էր այդ աստիճանի մրցումների համար, իրականում հիմքում թաքնված էին նաև քաղաքական խաղիկները, խորհրդային շրջանի շատ մարզիկներ Մոնրեալից զրկվեցին։ Հետագայում որոշվեց, որ խաղերին կմասնակցի միայն մեկ մարզիկ։ Հեռակա կարգով Յուրին զուգահեռ մրցում էր մարզիկների հետ՝ հասկանալու համար իր հնարավորությունները։

Հայ մարզիկը արծաթե մեդալ ունեցավ, իսկ Յուրին իր բարձրացարած քաշով երկակի ռեկորդ էր սահմանել՝ 7,5 կիլոգրամով ավել քաշ բարձրացնելով ոսկե մեդալակրի նկատմամբ։ Սա կարող էր թվալ կյանքի հեգնանք, քանի որ ոչ մի լուրջ հարթակ չէր գրանցել 20 տարեկան տղայի տաղանդը։ Համառության, նպատակասլացության և հանուն ճշտի՝ Յուրին հետագայում կրկնեց ռեկորդը և համաշխարհային ռեկորդները գրանցվեցին նրա անունով։

Քաղաքական խաղիկները շարունակում էին իրենց թունավոր ազդեցությունը սպորտում, եղան և հաղթանակներ և զիջումներ, սակայն հայ մարզիկին ոչինչ չէր խանգարում իրականությունը ցույց տալու համար։

Հետագա հաղթարշավում լավագույն ռեկորդը դարձավ 400 կիլոգրամինը, որի պատվին Յուրին հայտարարել էր «400-ականների ակումբ» հիմնելու իր որոշման մասին։ 7 անգամ աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը նվաճած, Խորհրդային միության տասը լավագույն մարզիկների ցուցակում հայտնված մեր հայրենակիցը, թերևս, լավագույն օրինակներից մեկն էր, որ ցույց է տվել  երազանքներին, նպատակներին հետևելու մեթոդներն ու աշխատասիրության ուժը։

Շուշանիկ Ասատրյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: