ՀԲՖ-ն AIBA-ի նախագահի ընտրություններում կպաշտպանի Ումար Կրեմլյովի թեկնածությունը - VNews
Բաժիններ

ՀԲՖ-ն AIBA-ի նախագահի ընտրություններում կպաշտպանի Ումար Կրեմլյովի թեկնածությունը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հետևյալ հրապարակումն է կատարել․ «Դեկտեմբերի 12-ին կայանալիք AIBA-ի նախագահի ընտրություններում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտպանելու է Ումար Կրեմլյովի թեկնածությունը:

38-ամյա Կրեմլյովն այժմ զբաղեցնում է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչպես նաև EUBC գործկոմի անդամ է:

Նշենք, որ AIBA-ի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու»:

Հրապարակման վերջում տեղադրվել է այս տեսանյութի հղումը:

Կարեն Տոնականյանը պատրաստվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր առաջին մենամարտին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: