Հաբեթնակ Կուրղինյանն ու Ցոլակ Հարոյանն ամփոփեցին ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը - VNews
Բաժիններ

Հաբեթնակ Կուրղինյանն ու Ցոլակ Հարոյանն ամփոփեցին ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը

free style wrestling tournament after andranik haroyan 32 - Հաբեթնակ Կուրղինյանն ու Ցոլակ Հարոյանն ամփոփեցին ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 10:11

-

-

Հայ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանի անվան մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի ավարտից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարեց, որ մրցաշարի արդյունքների հիման վրա ձևավորվելու է մեր հավաքականը, որը ներկայացնելու է Հայաստանը հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 3-ը կայանալիք աշխարհի Մ23 առաջնությունում:

«70 կգ քաշային կարգում կայացած եզրափակիչի արդյունքում պարզ դարձավ (Արման Անդրեասյանը հաղթանակի հասավ Գևորգ Մխեյանի նկատմամբ-խմբ), թե ով է մեկնելու աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությանը: Կային քաշեր, որտեղ արդեն որոշված էր ամեն ինչ, օրինակ՝ 61 կգ, 65 կգ:

Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն ԱԱ-ին: Արսենը բուժման կուրս է անցել մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո, արդեն լավ է: Սակայն վերջնական կազմը կհայտարարենք հաջորդ շաբաթ»:

Մրցաշարի կազմակերպիչ մարզիչ Ցոլակ Հարոյանն էլ խոսեց մրցաշարի կարևորության և դրա հետ կապված ծրագրերի մասին.

«Մրցաշարի կարևորությունը կայանում է նրանում, որ այս տարիքայինների համար մրցում չկա Հայաստանում: Այս տարի մասնակիցների քանակը նվազել էր, չէին թույլ տվել, որ 2002 թվականին ծնվածները մասնակցեին, նրանց հայտերը հաստատվում են բժշկի թղթով ու ծնողների թույլտվությամբ, մյուս տարի այդ խնդիրը կլուծենք:

Նպատակ ունենք մրցաշարը ավելի ընդլայնել: Մյուս տարի կփորձենք արտերկրից 2 թիմ հրավիրենք: Կփորձենք այնպես անել, որ ժամանակի ընթացքում մրցաշարը միջազգային կարգավիճակ ստանա: Դեռ վաղ է այդ մասին խոսել, բայց նպատակ ունենք, որ այն դառնա UWW-ի օրացույցային մրցաշարերից մեկը»:

Հայտնի են Անդրանիկ Հարոյանի հուշամրցաշարի բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լավագույն ազատ ոճային ըմբիշը Բուդապեշտի մրցաշարում․ UWW-ն «պարգևատրել» է Վազգեն Թևանյանին (տեսանյութ)

«Խնդրում եմ չկտրվել իրականությունից». Հայ ըմբիշները հանդիպել են Դումանյանին և Գիլոյանին

Մարզիչներն ու մարզիկները ամփոփեցին վարկանիշային մրցաշարը

Ալիևը՝ Թևանյանից կրած պարտության մասին. «Հավատացեք՝ բոլորիցդ շատ եմ ցավում»

Հայ ըմբիշների տրիումֆը Բուդապեշտում, ՉԼ վիճակահանություն. ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Հաբեթնակ Կուրղինյան․ «Տղաները մի քանի անգամ գերազանցել են մեր սպասելիքները»

Արսեն Հարությունյան․ «Զգում եմ, որ երազանքս շատ մոտ է»

Վազգեն Թևանյան․«Հարազատներիս ուրախությունը տեսնելուց հետո իմ երջանկությունը տասնապատկվեց»

Արսեն Հարությունյան. «Անելու եմ ամեն բան՝ բոլորի սպասելիքներն արդարացնելու համար»

Վազգեն Թևանյանի արձագանքն ադրբեջանցի Ալիևի նկատմամբ իր տոնած հաղթանակին

UWW-ի անդրադարձը Վազգեն Թևանյանի՝ ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ եզրափակիչում տոնած փայլուն հաղթանակին (տեսանյութ)

Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու նվաճեց ոսկե մեդալը (տեսանյութ)

Արսեն Հարությունյանը՝ վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիր (տեսանյութ)

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը՝ Թևանյանի ու Հարությունյանի փայլուն հաղթանակներին

Վազգեն Թևանյանը հաղթեց լեհ մրցակցին՝ նվաճելով Օլիմպիական ուղեգիր (տեսանյութ)

Արսեն Հարությունյանը հաղթեց 10-0 հաշվով՝ նվաճելով Օլիմպիական ուղեգիր (տեսանյութ)