Հաբեթնակ Կուրղինյան․ «Տղաները մի քանի անգամ գերազանցել են մեր սպասելիքները» - VNews
Բաժիններ

Հաբեթնակ Կուրղինյան․ «Տղաները մի քանի անգամ գերազանցել են մեր սպասելիքները»

freestyle wrestling training 5 - Հաբեթնակ Կուրղինյան․ «Տղաները մի քանի անգամ գերազանցել են մեր սպասելիքները»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 16:58

-

-

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ զրույցում ամփոփել է թիմի ելույթները Բուդապեշտում։

57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել են Օլիմպիական վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիրներ, նաև նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

«Մեր ծրագրերը մենք իրականացրել ենք: Ուղեգրերի ակնկալիքները հենց 57 կգ և 65 կգ ըմբիշներից էին։ Վազգենն ու Արսենը մի քանի անգամ գերազանցեցին մեր սպասելիքները։

Մյուս քաշային կարգերում ուղեգիր չնվաճեցինք, պարզ էր, որ նրանց երկուսի հնարավորություններն ավելի քիչ էին։ Հաջորդ մրցաշարում հնարավոր է այլ մարզիկներ գնան։ Ունենք Արման Անդրեասյան, Արման Ավագյան, ովքեր կարող է փոխարինեն Հովհաննեսին և Հրայրին։ Դա դեռ կտեսնենք։ Դեռ հավաքներ կան, Եվրոպայի առաջնություն, դրանից հետո նոր վերջին վարկանիշային մրցաշարն է լինելու։ Այդ ժամանակ էլ պարզ կլինի ամեն բան։

Արսենը, դեռևս 2019 թվականին հաղթելով մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, լուրջ հայտ ներկայացրեց արդեն Տոկիոյի խաղերի համար։ Բոլորը տեսան նրա ներուժը և տրամադրվածությունը։

Վազգենի առաջին մեծ նվաճումը ես սա եմ համարում։ Հիմա կմտածեք, բա Աշխարհի անհատական գավաթը․ այնտեղ ոչ բոլոր թոփ երկրներն էին մասնակցում, իսկ այստեղ Վազգենը գոտեմարտեց աշխարհի ուժեղագույն ըմբիշների հետ։ Այս հաղթանակից հետո նա միանգամից Տոկիոյի խաղերի ոսկե թեկնածու է դարձել։ Բոլորը նրա մասին են խոսում։

Տղաները ունեն հանգստություն։ Նրանք հավասարակշռված են և շատ զուսպ։ Այդ կերպ էլ գոտեմարտում են՝ լսելով մարզիչներին։

Իհարկե երկուսն էլ աշխատելու տեղ ունեն։ Առհասարակ միշտ պետք է առաջ գնալ ու ավելացնել՝ ավելի լավ արդյունքի համար։

Այս մրցաշարը առանձնանում էր նրանով, որ բոլորի գերնպատակը եզրափակիչ հասնելն էր և ուղեգիր նվաճելը։ Դրանից հետո, արդեն եզրափակիչը երկրորդական պլան է անցնում, սակայն ես շատ էի ուզում, որ և՛ Արսենը, և՛ Վազգենը դուրս գան եզրափակիչ և գոտեմարտեն։ Պարզվեց՝ նրանք ինձնից շատ էին ուզում դա (խմբ․ ծիծաղում է)։

Ասեցի տղաներին, որ տա Աստված ձեր մրցակիցները չհրաժարվեն պայքարից։

Ես, իհարկե հասկանում եմ մեր հայրենակիցների էմոցիաները, հատկապես, երբ մրցակիցը ադրբեջանցի կամ թուրք է լինում, սակայն չեմ կարող չընդգծել, որ Հաջի Ալիևը աշխարհի ուժեղագույն ըմբիշներից է։ Նրան բարդ, շատ բարդ է հաղթելը։ Իսկ այս հաշվով նրան, եթե չեմ սխալվում, երբեք ոչ ոք չէր հաղթել։ Ալիևը, մինչև երեկ, հաղթել էր աշխարհում բոլոր մրցակիցներին, երեկ էլ ցանկանում էր Վազգենին հաղթել, որպեսզի, ինքներդ էլ հասկանում եք, վստահությունը եռապատկեր կամ հազարապատկեր Օլիմպիական խաղերից առաջ։ Պարզապես, եթե իմանար, ինչ է սպասվում իրեն Վազգենի հետ գոտեմարտում, երևի դուրս չէր գա գորգ։

Սակայն, ես վստահ էի, որ անգամ պարտությունը օգուտ էր տալու Վազգենին։ Չնայած երկուսի դեպքում էլ պարտության մասին խոսելն անհնար է, նրանք դուրս են գալիս գորգ միայն հաղթելու։ Այս հաղթանակները նրանց շատ էին պետք։ Բոլորիս էին անհրաժեշտ՝ հատկապես Տոկիո-2020-ից առաջ»,- նշել է մարզիչը:

Արսեն Հարությունյան․ «Զգում եմ, որ երազանքս շատ մոտ է»

Վազգեն Թևանյան․«Հարազատներիս ուրախությունը տեսնելուց հետո իմ երջանկությունը տասնապատկվեց»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Աշխարհի Մ23 առաջնության հաղթող

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Թևանյանը դուրս եկավ եզրափակիչ

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Թևանյանը հաղթեց թուրք մրցակցին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները

Արսեն Հարությունյանը՝ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը պարտվեց 1/4 եզրափակիչում

Օսլո 2021. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում է

Վազգեն Թևանյան. «Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը»

Թևանյանը կորցրեց մեդալ նվաճելու շանսը. Հայաստանը Օլիմպիական խաղերից նվաճում է 4 մեդալ

Տոկիո 2020. Վազգեն Թևանյանը պարտվեց Ռաշիդովին մեկնարկում (լուսանկարներ)

Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

ՏՈԿԻՈ 2020. Հայտնի է Վազգեն Թևանյանի առաջին մրցակիցը

Տոկիո 2020. Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում (թարմացվող)

Արսեն Հարությունյան. «Ինձանից ինչ պահանջվում է արել եմ, որպեսզի այդ օրը ու այդ ժամին ամեն ինչ լավ լինի»

Վազգեն Թևանյան. «Եթե մտածեմ սպասելիքները արդարացնելու մասին, դա ինձ կխանգարի»