fbpx

Հաբեթնակ Կուրղինյանը՝ երիտասարդ ըմբիշների մասին. «Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ հավաքականում ընթանում է սերնդափոխություն»

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը, որում 5 ըմբիշներից մեդալակիր դարձավ միայն Սլավիկ Գալստյանը:

Հայ մասնագետի խոսքով՝ ակնկալիքները, բնականաբար ավելի շատ էին: Սակայն մարզչական շտաբը կատարել է բոլոր հետևությունները: Փորձի պակասը, զգացմունքներն ու ոչ հաջող վիճակահանությունն իրենց դերը խաղացին, սակայն ըմբիշներն էլ դեռ բարելավելու տեղ ունեն:

«Արդեն հասկանալի դարձավ, թե որ մարզիկին ինչ մոտեցում է պետք, ինչ աշխատանքներ պետք է կատարվեն մինչև մեծահասակների հավաքականը համալրելը: Փառք Աստծո, մեր մարզիչները գիտելիքները այնքան շատ են, որ կկարողանանք երկրպագուներին ուրախացնել հետագայում»:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ այս առաջնությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ազգային ընտրանու կազմում տեղի է ունենում սերնդափոխություն ու մեծահասակների առաջնություններում արդեն կտեսնենք նոր դեմքեր:

Ազատ ոճայիններից պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին էր կանգնել 65 քաշային Վազգեն Թևանյանը, իսկ 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

«Իսկ մյուսները դեռ երիտասարդ են, իհարկե, մեծ հնարավորություններ ու պոտենցիալ ունեն: Նրանք էլ պարտվել են հավասար պայքարում: Աշխատանքի դեպքում, սխալները կշտկվեն:

Սերնդափոխությունն էլ տեղի է ունենում: Եթե նայեք Հայաստանի առաջնության արդյունքներին, ապա կտեսնենք, որ հաղթողների 80 %-ը երիտասարդներ են»:

Ավելի մանրամասն տեսանյութում՝

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վազգեն Թևանյանը կվիրահատվի և գորգ կվերադառնա 6 շաբաթ անց

«Արսեն Հարությունյանը ապացուցեց, որ գորգում չկա անուն ու հեղինակություն, կա միայն ուժեղ մարզիկ». Հաբեթնակ Կուրղինյան

Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր մեկնարկած մեր հունահռոմեականները պարտվեցին վաղ փուլերում

Ըմբշամարտի ԵԱ. Ջուլֆալակյանն ու Գալստյանը հավակնում են բրոնզի, Մանուկյանը լքեց պայքարը

Ըմբշամարտի ԵԱ․ 5 ըմբիշներ սկսում են պայքարը, ևս 3-ը կպայքարեն միայն բրոնզի համար

Ջուլֆալակյանն ու Մանուկյանը վստահ մեկնարկեցին, 2 ըմբիշ ձախողվեցին որակավորման փուլում

Ըմբշամարտի ԵԱ. Պայքարի են դուրս գալիս հունահռոմեականները

Ումից՝ ինչ ակնկալել. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը ընդառաջ

Ըմբշամարտի ԵԱ. Սաֆարյանն ու Թևանյանը մեդալներ չնվաճեցին

ԵԱ․ Վազգեն Թևանյանն ու Դավիթ Սաֆարյանը կմասնակցեն սփոփիչ գոտեմարտերի

ԵԱ. Պայքարի մեջ մտած բոլոր հայ ըմբիշները պարտություն կրեցին

Եվրոպայի առաջնություն. Այսօր մեկնարկում է 5 ազատ ոճային ըմբիշ

Հունահռոմեական ոճի ըմբիշները 2 մեդալ են նվաճել Բաթումիի մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար