Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները - VNews
Բաժիններ

Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները

Արագ և կայծակնային շախմատի առցանց մրցաշարի մրցումների 4-րդ օրը շախմատիստներն իրենց ուժերը փորձեցին կայծակնային մրցախաղում:

Ցավոք, Լևոն Արոնյանը կրկին անհաջող հանդես եկավ ՝ առաջին շրջանի 9 մրցախաղերում վաստակելով ընդամենը 3,5 միավոր:

Լևոնը տոնեց ընդամենը մեկ հաղթանակ՝ մեկնարկային տուրում պարտության մատնելով Ալիռեզա Ֆիրուջային: Հայ գրոսմայստերը հաշտություն կնքեց Լերնիեր Դոմինգեսի, Ուեսլի Սոյի, Պենտալա Հարիկրիշնայի, Յան Նեպոմնյաշչնու և Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցախաղերում, պարտվեց Մագնուս Կառլսենին, Ջեֆրի Սյունին և Հիկարու Նակամուրային:

Այսպիսով, ընդհանուր հաշվարկով Արոնյանը վաստակած 12,5 միավորով 6-7-րդ տեղերն է բաժանում Պենտալա Հարիկրիշնայի հետ: 18,5 միավորով առաջատարը Մագնուս Կառլսենն է, որին ընդամենը կես միավոր է զիջում Ուեսլի Սոն: Այսօր կայանալիք կայծակնային շախմատի 2-րդ շրջանի հանդիպումներով մրցաշարը կավարտվի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային

Altibox Norway Chess. Կարուանան ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը կրկին ստանձնեց առաջատարի դերը

Altibox Norway Chess. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Altibox Norway Chess. Արոնյանը Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Altibox Norway Chess. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյան. «Ես այլևս չեմ կարող լռել, քանի որ իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»

Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է

Միակ պարտությունն Արոնյանին զրկեց գլխավոր մրցանակից