Հաղթական օր հայ բռնցքամարտիկների համար (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Հաղթական օր հայ բռնցքամարտիկների համար (տեսանյութ)

Screenshot 1 - Հաղթական օր հայ բռնցքամարտիկների համար (տեսանյութ)

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս եկավ 4 բռնցքամարտիկ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականի բոլոր ներկայացուցիչները հաղթանակ են տոնել:

Առավոտյան մրցահերթում իրենց մրցակիցներին հաղթել են 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը: Գրիգորյանը պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին, իսկ Խաչատրյանն առավելության է հասել հունգարացի Կիս Սանդորի նկատմամբ:

Երեկոյան մրցահերթում հաղթական շարքը շարունակել են 50 կգ քաշային Վեհմեր Մարիտիրոսյանը և 46 կգ քաշային Էրիկ Առստամյանը:

Ընդ որում՝ Էրիկը նոկաուտի է ենթարկել թուրք բռնցքամարտիկին: Առաջին ռաունդում հայ մարզիկը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը:

Հավելենք՝ Հայաստանի պատվիրակության հետ Թբիլիսիում է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Էրիկ Առստամյանի մենամարտը թուրք բռնցքամարտիկի հետ՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: