«Հաղթանակ թե պարտություն՝ միշտ Հալա՛ Մադրիդ»․ Ռամոսն ամփոփել է մրցաշրջանը - VNews
Բաժիններ

«Հաղթանակ թե պարտություն՝ միշտ Հալա՛ Մադրիդ»․ Ռամոսն ամփոփել է մրցաշրջանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում զիջել է «Մանչեսթեր Սիթիին» 1-2 հաշվով և երկու խաղերի արդյունքում 2-4 հաշվով պարտությամբ լքել մրցաշարը։

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, որը որակազրկման պատճառով չմասնակցեց «Սիթիի» դեմ պատասխան խաղին, անդրադարձել է թիմի անցկացրած մրցաշրջանին։

«Չափազանց տարօրինակ մրցաշրջանն ավարտվեց, ու համը դառնություն ունի։ Այս տարին չափազանց բարդ էր բոլորի համար, բայց մենք «Ռեալն» ենք ու ցանկանում ենք հաղթել ամեն ինչ։

Արժանին պետք է մատուցվի այսպիսի բարդ պայմաններում Լա լիգայի չեմպիոն դառնալու ու Իսպանիայի Սուպերգավաթը նվաճելու համար։

Այնուամենայնիվ, Չեմպիոնների լիգայից դուրս մնալը միշտ դառնահամ է բերում։ Մենք ավելին էինք ցանկանում։ Հիմա հանգստանալու ու հաջորդ մրցաշրջանին պատրաստվելու ժամանակն է։

Այս ակումբի խորհրդանշանն ու այս պատմությունն արժանի են լավագույնին։ Հաղթանակ թե պարտություն՝ միշտ Հալա՛ Մադրիդ։

Շնորհակալություն նույնիսկ հեռավորության վրա ցուցաբերած անվերապահ աջակցության համար»,- գրել է Ռամոսն իր ֆեյսբուքյան էջում։

Զիդան, Ռոնալդու, Գվարդիոլա, կոտրված կարծրատիպեր. ՉԼ երեկոյի ամենահետաքրքիր փաստերը

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մոուրինյո. «Դա իմ կարիերայի ամենատխուր պահն էր»

«Ռեալը» «չնախատեսված» կորուստ ունի «Բետիի» դեմ խաղին

Ու նորից ֆուտբոլային ակտիվ շաբաթ. ինչ խաղեր դիտել այսօր

Զիդան․ «Նոր հարձակվո՞ղ․ ղեկավարությանը խնդրանք չունեմ, ինձ ոչինչ պետք չէ»

«Ռեալը» 3 վերադարձ ունի «Բետիսի» դեմ խաղից

«Ռեալի» հարձակվողը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

«Բավարիան» գերազանցել է «Ռեալի» ռեկորդը

«Ռեալի» 4 ֆուտբոլիստ վերադարձել է հիմնական խմբի մարզումներին

Որքան կվճարի «Ռեալը» Մբապեի համար, եթե ֆրանսիացին չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Տեր Շտեգենը դժվար թե մասնակցի «Կլասիկոյին»

L’Equipe. Մբապեն կարիերան շարունակելու 3 տարբերակ ունի

3 իտալական ակումբ պայքարում է Նաչոյի համար

«Ռեալի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ․ «Կրասնոդարը» և «Զալցբուրգը» հաղթեցին, ոչ-ոքի Չեխիայում (տեսանյութ)

«Ռեալը» պետք է համբուրի այն հատակը, որի վրայով քայլել է Բեյլը»․ Գարեթի գործակալ

Deloitte․ Ամենաշատ եկամուտ ունեցած 10 ակումբները 2019/20թթ․ մրցաշրջանի կտրվածքով