«Սենսացիայի հետևից եկածները». Աստղային Դանիան՝ ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ - VNews
Բաժիններ

«Սենսացիայի հետևից եկածները». Աստղային Դանիան՝ ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

eurocombat202055 - «Սենսացիայի հետևից եկածները». Աստղային Դանիան՝ ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

Եվրոպայի առաջնությանը մասնակցող ֆավորիտ թիմերը ստանդարտ են՝ Իտալիա, Անգլիա, Բելգիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա…: Մյուս թիմերի շանսերին երկրպագուները մոտենում են, հիմնականում, թերահավատորեն: Դանիան դասվում է հենց այդպիսի ընտրանիների շարքին: Սակայն Դանիան ունի գերազանց կազմ, երիտասարդ սերունդ, թոփ աստղեր, կարգապահ ու պահանջկոտ մարզիչ:

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Դանիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

E23p7i7XoAEg9WP 960x657 - «Սենսացիայի հետևից եկածները». Աստղային Դանիան՝ ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

Դանիայի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի ընտրական մրցաշարում հայտնվել էր Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի ու Ջիբրալթարի հետ միևնույն խմբում: «Կարմիրները» գրավեցին երկրորդ տեղը՝ առաջ թողնելով շվեյցարացիներին: Ամբողջ ընտրական մրցաշարում Դանիան ոչ մի պարտություն չկրեց ու դարձավ խմբի միակ թիմը, որին հաջողվեց գոնե մի անգամ հաղթել առաջատար Շվեյցարիային: Խփած և բաց թողած գոլերի տարբերությունը՝ +17, խմբում լավագույն ցուցանիշն է (ու կապ չունի, որ այս առավելությունը գրանցվել է համեստ Ջիբրալթարի հետ խաղերում):

Դանիայի հավաքականը ԵՎՐՈ-ի թաքնված ֆավորիտներից մեկն է։ Թիմի վերջին ելույթներին եթե ծանոթ չեք, իհարկե, չեք կիսի այս դիտարկումը, բայց դատեք ինքներդ. 2020 թվականի հոկտեմբերից ի վեր դանիացիները 10 խաղում տարել են 8 հաղթանակ։ Այդ բոլոր խաղերում «կարմիրների» դարպասը մնացել է անառիկ։ Էրիկսենն ու ընկերները վստահ հաղթել են ԱԱ-2022-ի առաջին 3 հանդիպումները։ Այնպես որ, եթե ժամանակին ասում էին՝ Եվրոպայի լավագույն պաշտպանություն ունեցող թիմն Իտալիան է, հիմա վստահ կարելի է ասել, որ դանիացիները վերցրել են այդ մենաշնորհը։

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ի համար 

Դարպասապահներ. Կասպեր Շմեյխել («Լեսթեր»), Ֆրեդերիկ Ռյոննով («Շալկե»), Յոնաս Լյոսլ («Միտյուլանդ»)

Պաշտպաններ. Սիմոն Կյեր («Միլան»), Անդրեաս Քրիստենսեն («Չելսի»), Յանիկ Վեստեգոր («Սաութհեմփթոն»), Յոակիմ Մելե («Ատալանտա»), Յոախիմ Անդերսեն («Ֆուլհեմ»), Դանիել Վաս («Վալենսիա»), Յենս Ստյուգեր Լարսեն («Ուդինեզե»), Մատիաս Զանկա Յորգենսեն, Նիկոլայ Բոյլեսեն (երկուսն էլ «Կոպենհագեն»)

Կիսապաշտպաններ. Քրիստիան Էրիկսեն («Ինտեր»), Թոմաս Դիլեյնի («Բորուսիա Դորտմունդ»), Պյեր-Էմիլ Հոյբերգ («Տոտենհեմ»), Մատիաս Յենսեն, Քրիստիան Նյորգոր (երկուսն էլ՝ «Բրեթֆորդ»), Անդերս Քրիստիանսեն («Մալմյո»)

Հարձակվողներ. Մարտին Բրեթվեյթ («Բարսելոնա»), Յուսուֆ Պոուլսեն («Լայպցիգ»), Յոնաս Վինդ («Կոպենհագեն»), Կասպեր Դոլբերգ («Նիցա»), Միկել Դամսգոր («Սամպդորիա»), Ռոբերտ Սկով («Հոֆենհայմ»), Անդրեաս Սկով Օլսեն («Բոլոնիա»), Անդրեաս Կորնելիուս («Պարմա»)

Դանիայի հավաքականը ԵՎՐՈ-ից առաջ չունի լուրջ կորուստներ։ Ազգային թիմի մարզչական շտաբը կազմ է հրավիրել բոլոր նրանց, որոնք քիչ թե շատ կարող են ուժեղացնել հավաքականը։ Իրար հետ կխաղան թոփ մակարդակի աստղերն ու նրանց հավանական հետնորդները և երիտասարդ տաղանդները։ 2018 թվականին զավեշտալի դեպք է տեղի ունեցել. Սլովակիայի հետ պաշտոնական հանդիպմանը «կարմիրները» ներկայացել էին սիրողական լիգաների ներկայացուցիչներով, քանի որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունը չէր կարողացել կարգավորել բյուրոկրատական որոշ հարցեր։ Այս խնդրին գումարում ենք նաև կորոնավիրուսի առաջացրած աղետալի վիճակը ու ստանում ենք պատասխանը, թե ինչու է Դանիայի հավաքականը կազմ-պատրաստ պահել 52 ֆուտբոլիստի։ Այո, հիմնական հայտացուցակը 26 հոգուց է բաղկացած, բայց ըստ շշուկների, կա նաև գաղտնի Բ թիմը։

Դանիայի ընտրանու հայտացուցակից բացակայող ամենահնչեղ անունը Լասլե Շյոնեն է։ «Այաքսի» նախկին կիսապաշտպանը, որը թիմի հետ խաղաց Եվրոպա լիգայի եզրափակիչում, հիմա «Հերենվենում» է, ֆուտբոլային տեսանկյունից պատկառելի տարիքի է, բայց, անշուշտ, կարող էր օգուտ բերել թիմին երկրորդ խաղակեսում։ Պիոնե Սիստոյին երկրպագուները նույնպես կհիշեն. սևամորթ հարձակվողը վերջին մրցաշրջանը վստահ չանցկացրեց և զրկվեց հայտացուցակում հայտնվելու շանսից։

Մարզչական շտաբը գնացել է հետաքրքիր քայլի՝ հայտացուցակում ընդգրկելով հարձակվողական ոճի կիսապաշտպան Միկել Դամսգարդին։ «Սամպդորիայի» ֆուտբոլիստը ազգային թիմում անցկացրել է ընդամենը 3 հանդիպում, բայց դարձել է 2 գոլի հեղինակ։ Նա լինելու է Դանիայի հարձակման գծի երկրորդ էշելոնը։

Մարզչական գործոն

20200824 142528 L 1920x1280we 960x640 - «Սենսացիայի հետևից եկածները». Աստղային Դանիան՝ ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

Մարզչական գործոնն, իրականում, կարող է լուրջ ազդեցություն ունենալ Դանիայի ընտրանու ելույթների վրա: 2015 թվականից թիմի ղեկին կանգնած Ագե Հարեյդեն իդեալական էր նախապատրաստել իր թիմին Եվրոպայի առաջնությանը և ծրագրում էր մրցաշարի ավարտից հետո հեռանալ: Սակայն կորոնավիրուսի պատճառով ԵՎՐՈ-ն հետաձգվեց, Հարեյդեի ու ԴՖՖ-ի միջև պայմանագիրն ավարտվեց: Ավելի քան 4 տարվա ընթացքում Դանիայի ընտրանին Հարեյդեի գլխավորությամբ անցկացրել է 42 հանդիպում և կրել է միայն 3 պարտություն: Ընդ որում՝ դանիացիները 37 խաղ եղել են անպարտելի:

Կասպեր Հյուլմանդի նշանակման մասին հաղորդվել էր դեռ 2019 թվականի հունիսին: Հյուլմանդը Հարեյդենի հակապատկերն է: Հարեյդեն մարզական հարուստ փորձ և տիտղոսներ կուտակած մարզիչ է: Հյուլմանդն իր թիկունքում նշանակալի հաջողություններ չունի: Նրա խոսքով՝ մարզչական գործում հիմնարար է եղել Իսպանիայի հավաքականի գերազանց ելույթը ԵՎՐՈ 2008-ին: Ներշնչվելով Չավիի ու Ինյեստայի տիեզերական փոխանցումներով՝ Հյուլմանդը փոխեց իր ֆուտբոլային փիլիսոփայությունը, տարվեց տակտիկական նյուանսներով, օգտագործեց իր ունակությունները «Նորշելանդում»: Համեստ թիմում աղմուկ հանելուց հետո մարզիչը զարգանալու շանս ստացավ «Մայնցում»:

Գերմանիայում մանր փոխանցումներով ֆուտբոլ խաղալ ամեն մեկը չի կարող: Հյուլմանդը ձախողվեց, հեռացավ «Մայնցից» ու վերադարձավ հարազատ դարձած «Նորշելանդ»: 48 տարեկանում նա ստացավ հրաշալի շանս՝  այս հավաքականը շատ մասնագետների որակմամբ լավագույնն է դանիական ֆուտբոլում 21-րդ դարում: Այս կազմի հետ հնարավոր է հասնել լուրջ արդյունքի: Բայց մի նկատառում, որը կարող է մտահոգիչ լինել: Հարեյդեի հետ Դանիան 42 խաղում կրել է 3 պարտություն, իսկ Հյուլմանդի հետ Դանիան խաղացել է 11 անգամ, դրանցից 2-ում արդեն պարտվել է:

Գլխավոր աստղը

E1vnwwjXIAAcDtV - «Սենսացիայի հետևից եկածները». Աստղային Դանիան՝ ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

Թղթի վրա Դանիայի հավաքականի գլխավոր աստղը, անխոս, Քրիստիան Էրիկսենն է: 21-րդ դարում նրանից ուժեղ կերպար դանիացիները չեն ունեցել: Էրիկսենը «Տոտենհեմի» հետ պայքարել է չեմպիոնության համար, խաղացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, Դանիայի հավաքականում էլ ամեն ինչ նրանից էր կախված։

Դանիայի հավաքականը խաղում է կոմբինացիոն ու մոբիլ ֆուտբոլ 4-2-3-1 սխեմայով, սակայն թիմում շատ բան որոշելու է Քրիստիան Էրիկսենի տրամադրությունը: Նա  «Ինտերում» անցկացրած ժաանակահատվածում սկսել է խաղալ մաքուր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Անտոնիո Կոնտեն նրան զրկել է ստեղծագործելու հնարավորությունից, ինչը ազդել է նաև նրա՝ հավաքականում գրանցած ցուցանիշների վրա. վերջին 3 խաղում Դանիան խփել է 14 գնդակ, և Էրիկսենը դրանցից ոչ մեկին ուղիղ մասնակցություն չի ունեցել:

Այսօրվա հավաքականի այսօրվա կազմի ամենակարևոր օղակը Սիմոն Կյերն է:

Դանիայի հավաքականի ավագի կարիերան նման է հոլիվուդյան ֆիլմի. գեղեցիկ վերելքներ, սրընթաց վայրէջքներ ու տարօրինակ տրանսֆերային որոշումներ: Դեռ 19 տարեկանում Կյերն ուներ բոլոր շանսերը մեծագույն պաշտպանի ճամփա բռնելու համար, սակայն ակումբների ընտրության հարցում նրա տարօրինակ որոշումները դանդաղեցրին նրա զարգացումը: Այդպես, Կյերը անցավ այն տարիքը, երբ տեղափոխվում են թոփ ակումբ:

30 տարեկանում Կյերը խաղում էր «Սևիլիայում», երբ նրան նկատեց Ստեֆանո Պիոլին: «Միլան» տեղափոխվելուց հետո Կյերը ցույց տվեց, որ կարող է կարևոր խաղերին հավաքվել ու ցույց տալ թոփ մակարդակի ֆուտբոլ: Հիմնականում նրա հուսալի խաղի շնորհիվ «ռոսոներիները» պահպանեցին Ա սերիայում երկրորդ տեղը: Եվ այդ տեսանկյունից Կյերի ներդրումն անհամեմատ ավելի մեծ է, քան խաղային տոնուսից ու «Ինտերի» հիմնական կազմից դուրս մնացած Քրիստիան Էրիկսենինը:

Մրցակիցներ/շանսեր

e13f3 16165128086208 800 - «Սենսացիայի հետևից եկածները». Աստղային Դանիան՝ ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

Դանիայի հավաքականը հայտնվել է բարդ խմբում: Եթե Ֆինլանդիայի ընտրանուն կարելի է համարել հետնապահ, Բելգիան ու Ռուսաստանն այդպիսին չեն: Բելգիան առհասարակ համարվում է մրցաշարի հաղթողի ֆավորիտներից մեկը, Ռուսաստանն էլ տնային Մունդիալին ցույց տվեց, որ կարող է կռիվ տալ ցանկացած մրցակցի հետ: Սակայն խաղային տեսանկյունից գրեթե առանց կասկածի, հենց Դանիային կարելի է համարել խմբի երկրորդ ուժ:

Բուքմեյքերները Դանիայի հաղթանակին մեծ հաշվով չեն հավատում (9-րդ տեղ): Սակայն Էրիկսենն ու ընկերներն ունեն մի քանի առավելություն. գլխավորն ու էականը սեփական հարկի տակ խաղալու գործոնն է: Դանիան հայտնվել է մի խմբում, որտեղից նույնիսկ երկրորդ տեղով դուրս գալը թիմի առջև լուրջ հեռանկարներ է բացում: Խմբում Բելգիային կամ այլ մրցակցի առաջ թողնելու դեպքում Դանիան փլեյ-օֆֆում կարող է մրցել Թուրքիայի, Շվեյցարիայի կամ Ուելսի հավաքականի հետ: Վերջին երկու թիմերի դեմ դանիացիները ունեն ավելի քան հաջող վիճակագրություն։

Հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

4-2-3-1՝ Շմեյխել, Մելե, Քրիստենսեն, Կյեր, Վաս, Հոյբերգ, Դիլեյնի, Էրիկսեն, Պոուլսեն, Բրեթվեյթ, Վինդ

denmark 960x960 - «Սենսացիայի հետևից եկածները». Աստղային Դանիան՝ ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

Եթե չեք պատկերացնում՝ ինչ ուժ է ներկայացնում իրենից Դանիայի հավաքականը, բավական է նայել պոտենցիալ մեկնարկային կազմին: Դարպասում կանգնող Կասպեր Շմեյխելը վաղուց ապացուցել է իր բարձր կարգը: Քրիստենսենն ու Կյերը անցկացրել են հիանալի մրցաշրջան: Պաշտպանության եզրերի խաղացողներ Յոակիմ Մելեն ու Դանիել Վասը, գուցե, ծանոթ չլինեն երկրպագուներին, սակայն իրենց մակարդակով չեն զիջում իրենց բարձրակարգ վիզավիներին:

Միջին ու առջևի գծերը համալրված են եվրաասպարեզում փայլող աստղերով. Հոյբերգն ու Դիլեյնին կենտրոնում թիմին ապահովելու են պրագմատիզմ, Էրիկսենն ապահովելու է կրեատիվությունը, Պոուլսենն ու Բրեթվեյթը հարձակմանը խորություն են տալու եզրերից: Կասպեր Հյուլմանդի միակ մտավախությունը կենտրոնական հարձակվող Յոնաս Վինդն է: «Կոպենհագենի» գիգանտը մեծահասակների հավաքականում անցկացրել է 6 հանդիպում, որոնցում խփել է 3 գնդակ, որոնցից մեկը՝ Կուրտուայի դարպասը:

Տպավորություն է ստեղծվել, որ Դանիան արդեն 20 տարի է՝ խաղում է նույն 4-2-3-1 սխեմայով: Դանիայում այս մարտավարությունն ուսուցանվում է մանկապատանեկան դպրոցներից սկսած՝ որպես սխեմա, որը ազատում է բոլոր տեսակի խնդիրներից: Դրա շնորհիվ, արդեն 14 տարեկան ֆուտբոլիստը լինում է զարգացած, բայց միակողմանի: Ասել է թե՝ «ստանդարտ համակարգով», որը հետագայում ապգրեյդ են անում մեծահասակների թիմերի մարզիչները՝ սովորեցնելով խաղալ տարբեր դիրքերում: Ընտրական մրցաշարի տարբեր խաղերում դանիացիները խաղացել են նաև 3-5-2 սխեմայով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կլոպ. «Սովորաբար կենտրոնանում եմ իմ խաղացողների վրա, բայց այսօր բացառություն կանեմ»

Դանիայի հավաքականի անհավատալի ցուցանիշն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում

Պոգբան՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալու մասին

«Բորուսիայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Սևիլիա»

Սիմոն Կյերն ու Էրիկսենի կյանքը փրկած բժիշկները կստանան ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակը

Կացպեր Կոզլովսկին. սարսափելի վթարից մինչև ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

«Լեսթերը» կգնի Դանիայի հավաքականի ֆուտբոլիստին

Աղբյուր. Քրիստիան Էրիկսենը կարող է վերադառնալ «Այաքս» ու նորից խաղադաշտ դուրս գալ

Էրիկսեն․«4-5 ամսից նորից կսկսեմ խաղալ»

Էրիկսենը կարևոր հանդիպում է ունեցել Իտալիայում

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

ԵՎՐՈ 2020-ի լավագույն գոլը (տեսանյութ)