Հաղթողի գլխավոր հավակնորդը՝ միանձնյա առաջատար - VNews
Բաժիններ

Հաղթողի գլխավոր հավակնորդը՝ միանձնյա առաջատար

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթանում է  Հայաստանի ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը, որը կազմակերպել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան` Հայաստանի շախմատի ակադեմիայի աջակցությամբ և Վիվառո ընկերության հովանավորությամբ:

Հայաստանի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսն են վիճարկում 8 թիմեր: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 6 հիմնական և 2 պահեստային մասնակցից: Մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքել.  64 մասնակիցներից 17-ը գրոսմայստերներ են, 8-ը՝ միջազգային, 13-ը՝ ՖԻԴԵ-ի վարպետներ:

Անցկացված 3 տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը «Chessify» թիմն է, որը հաղթողի գլխավոր հավակնորդն է: Թիմի կազմում հանդես են գալիս Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, տարբեր տարիներին հանրապետությունում ուժեղագույնը ճանաչված Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը և Կարեն Գրիգորյանը, ինչպես նաև Սամվել Տեր-Սահակյանը, Գևորգ Հարությունյանը, Արմենակ Եղիազարյանն ու Աննա Սարգսյանը:

«Chessify» թիմը հաջորդաբար հաղթել է Էջմիածնի «Լոգիկոնին» (4-2), «Երևանին» (4,5-1,5) և Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի 2-րդ թիմին (5,5-0,5):

«Chessify» թիմի կազմում առայժմ բոլորից հաջող են հանդես գալիս Հովհաննես Գաբուզյանն ու Արմենակ Եղիազարյանը, որոնք հաղթանակով են ավարտել անցկացրած 3 պարտիաներն էլ:

4-ական միավորով 2-3-րդ տեղերն են բաժանում Գրոսմայստերական դպրոցի և Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի 1-ին թիմերը:

Առայժմ այնքան էլ հաջող հանդես չի գալիս «Երևանը», որի կազմում են հայկական շախմատի վետերաններ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանն ու Նորայր Քալանթարյանը: «Երևանը» վաստակած 2 միավորով ընթանում է նախավերջին՝ 7-րդ հորիզոնականում՝ միակ հաղթանակը տոնելով շախմատի ակադեմիայի թիմի նկատմամբ՝ 3,5-2,5:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կարեն Գրիգորյանի հերթական հաղթանակը

Կարեն Գրիգորյանը հաղթող ճանաչվեց նաև արագ շախմատի մրցաշարում

Կարեն Գրիգորյանն ուժեղագույնն էր նաև Լիսաբոնի մրցաշարում

Հայկ Մարտիրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Սամվել Տեր-Սահակյանի չեմպիոնական առաջին բարձունքը

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը չեմպիոնության լուրջ հայտ ներկայացրեց

Կարեն Գրիգորյանը 2-րդն էր Սևիլիայի մրցաշարում

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Կարեն Գրիգորյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց հաղթողին

Սամվել Տեր-Սահակյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է