«Հաջողության կհասնենք «Կայրաթի» դեմ խաղում, եթե անսահման ինքնանվիրում դրսևորենք»․ «Նոայի» մարզչի և ավագի ասուլիսը - VNews
Բաժիններ

«Հաջողության կհասնենք «Կայրաթի» դեմ խաղում, եթե անսահման ինքնանվիրում դրսևորենք»․ «Նոայի» մարզչի և ավագի ասուլիսը

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Որակավորում

27 Օգոստոս 2020 - 18:00

4

ՖԱ Կայրատ Ալմաթի

1

ՖԱ Նոա

0 - 1 Kirill Bor - 8`

1 - 1 Guljigit Alıkulov - 12`

2 - 1 Vagner Silva de Souza - 35`

3 - 1 Vagner Silva de Souza - 70`

4 - 1 Aderinsola Habib Eseola - 94`

«Նոայի» մարզիչ Վլադիմիր Ժապալաուն, որը փաստաթղթերով ներկայացված է որպես գլխավոր մարզիչ, ինչպես նաև թիմի ավագ Վլադիսլավ Կրյուչկովը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում «Կայրաթի» դեմ արտագնա հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտնել են խաղից իրենց սպասելիքների մասին:

Վլադիմիր Ժապալաու․ «Ուրախ ենք լինել այս ստադիոնում, որտեղ խաղում է պատմություն ունեցող ակումբ: Սա մեզ համար, ինչպես և մրցակցի դեպքում է, սկզբունքային խաղ է լինելու: Վաղը կտեսնենք՝ ով ինչի է ընդունակ:

Իհարկե, դիտել ենք «Կայրաթի» նախորդ հանդիպումները: Մրցակցի ուժեղ կողմն արագ գրոհներն են, շատ արագ են խաղարկում գնդակը, դիմում բարձր պրեսինգի: Մենք լավ վերլուծել ենք մրցակցին:

«Կայրաթից» կառանձնացնեմ դարպասապահին (Ստաս Պոկատիլով՝ խմբ․), ավագին (Գաֆուրժան Սույումբաև՝ խմբ․), հարձակման գծից կնշեմ Վագներ Լավին, որը վերջին խաղում փոխարինման մտավ: Չնայած վերջինս, թվում է, առայժմ չի համարվում հիմնական կազմի ֆուտբոլիստ, սակայն, հնարավոր է, Եվրոպա լիգայում խաղա առաջին րոպեից:

Վաղվա մրցավեճում ամեն ինչ կախված է լինելու մեր տրամադրվածությունից, ինչպես կկենտրոնանանք յուրաքանչյուր դրվագում: Պետք է ամեն պահի, այսպես ասած, շատ լուրջ վերաբերվենք: Մեզ համար շատ կարևոր է կենտրոնացվածությունը և պարզ իրավիճակներում սխալներ թույլ չտալը:

Մրցակցի ո՞ր ֆուտբոլիստից ենք ամենաշատը զգուշանում․ կարող եմ ասել, որ պետք է բոլորից էլ զգուշանանք: Մենք պատրաստ ենք վաղվա հանդիպմանը»:

Վլադիսլավ Կրյուչկով․ «Բավարար ժամանակ ունեցել ենք, որպեսզի թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես վերականգնվենք նախորդ խաղից հետո: Մենք չունենք եվրագավաթներում հանդես գալու այնպիսի փորձ, ինչպիսին «Կայրաթը», բայց մենք էլ պետք է մեր ուժեղ կողմերն օգտագործենք: Եթե դրսևորենք անսահման ինքնանվիրում, ապա կկարողանանք հաջողության հասնել»:

Թվեր և ռեկորդներ․ Ամենակարևոր տեղեկությունները՝ հայկական ակումբների՝ եվրագավաթներում մեկնարկից առաջ

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանի «Ռոման» սայթաքեց, «Արսենալն» ու «Նապոլին» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մոուրինյո. «Առաջին կեսից հետո ուզում էի 11 փոփոխություն կատարել»

Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմի» հաղթանակին, «Միլանը» նույնպես հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Գենտի» դեմ խաղում

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը ԲԿՄԱ-ի դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

«Ռոմայի» հայտացուցակը ԲԿՄԱ Սոֆիայի դեմ խաղի համար

Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ

«Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

«Նոայի» մարզչական շտաբը հեռացել է ակումբից

«Սիենա» – «Գրասինա» խաղը հետաձգվել է, բայց կայացել է Ծովինար Համբարձումյանի և Սիենայի քաղաքապետի հանդիպումը

Իտալիայի Դ սերիայի խաղն անցնելու է «Արցախի ճանաչո՛ւմ» կարգախոսով

Մխիթարյանի գնահատականները՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Միլանը», «Հոֆենհայմն» ու «Տոտենհեմը» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ, մյուս արդյունքները (տեսանյութ)