Հակոբ Ֆահրադյան. «Արագածի» ծրագրերը երկարաժամկետ են» - VNews
Բաժիններ

Հակոբ Ֆահրադյան. «Արագածի» ծրագրերը երկարաժամկետ են»

«Արագած» ֆուտբոլային ակումբի նախագահ Հակոբ Ֆահրադյանը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը՝ խոսելով թիմի նպատակների և այլ թեմաների մասին:

Ռաֆայել Նազարյանի և Վարազդատ Ավետիսյանի մասին.
«Նազարյանը բանիմաց մասնագետ է, լավ մարզիչ: Հեռակա ճանաչելով՝ ցանկացել եմ համագործակցել: Կոնկրետ նպատակներից մեկն է եղել աշխատել իր հետ. նույնը կարող եմ ասել Վարազդատ Ավետիսյանի մասին: Նրանք նվիրված են ֆուտբոլին: Բոլորիս նպատակը հայկական ֆուտբոլի առաջընթացն է: Գիտեմ, որ Նազարյանի և Ավետիսյանի գլխավորությամբ հայ ֆուտբոլիստները կարող են աճ գրանցել: Իրենք այն մարդիկ են, որոնց հետ իրապես ցանկացել եմ աշխատել: Ուրախ եմ, որ համագործակցում ենք և միասին անպայման մեծ հաջողությունների ենք հասնելու»:

ՀՖՖ-ի մոտեցման մասին.

«Շատ լավ է: Դրական ընդունեցին, որ նոր ակումբ է բացվում: Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել համագործակցության և միասին հայկական ֆուտբոլի շահին ծառայելու համար»:

«Արագածի» ընթացիկ աշխատանքների մասին.

«Նախ ասեմ, որ մեր ծրագրերը երկարաժամկետ են. մենք գործով ենք ապացուցելու: Կանենք ամեն ինչ ի նպաստ հայկական ֆուտբոլի զարգացմանը: Անձնակազմը գրեթե ամբողջապես կազմավորված է, թեկնածուներ կան թափուր պաշտոնների համար: Անձնակազմը 80-90 տոկոսով ձևավորված է»:

Կազմի ձևավորման մասին.

– Արդեն հայտարարել ենք 2 ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու մասին: Այդ ուղղությամբ ընթանում են ամենօրյա և ծավալուն աշխատանքներ: Սամվելը և Հայկը լավ համալրումներ են մեզ համար: Բնականաբար, կունենանք նոր ֆուտբոլիստներ, նաև 8-10 լեգիոներներ: Ներկա դրությամբ մենք չունենք այն ռեսուրսը, որը թույլ կտա արտասահմանից չհրավիրել խաղացող: Ցանկանում ենք հասնել այն մակարդակի, որ հետագայում գլխավոր թիմում խաղան մեր սաները, իսկ լեգիոներների թիվը լինի 1-2: Օրերս նախապես մեր ընտրած լեգիոներները կժամանեն և փորձաշրջան կանցնեն թիմում: Այժմ մեզ հարկավոր են բարձրակարգ լեգիոներներ:

Թիմային նպատակների մասին.

«Մեր ամբողջական նպատակը, բնական է, մեր ֆուտբոլի զարգացումն է: Թիմային առաջիկա նպատակը Բարձրագույն խումբ դուրս գալն է, իհարկե «Արագածը» պայքարելու է Առաջին խմբում չեմպիոնության համար: Այդ ամենին զուգահեռ ցանկանում ենք ամուր հիմքեր ստեղծել, որպեսզի լիովին պատրաստ լինենք Բարձրագույն խմբում: Ցանկանում ենք ներգրավել մեծ թվով երկրպագուներ Արագածոտնի մարզից, ցանկանում ենք աշխուժացնել ֆուտբոլը Աշտարակում և հարակից տարածքներում: Միանգամից ոչինչ չի ստացվում, ժամանակ է հարկավոր, որպեսզի գործարկենք մեր նպատակասլացությունը: Առաջիկայում շատ նորություններ են սպասվում: Խորհուրդ եմ տալիս ֆուտբոլասերներին հետևել մեր մամուլի ծառայության աշխատանքներին facebook-ի և Instagram-ի միջոցով, քանի որ հաճելի նորություններ են սպասվում:

Մարզադաշտի մասին.

«Մարզադաշտի տնօրինության հետ պայմանավորվածություն ձեռք բերելով՝ մեզ վրա ենք վերցրել խոտածածկի պահպանման և վերանորոգման աշխատանքների ծախսերը: Այժմ ծավալուն աշխատանքներ են ընթանում հանդերձարաններում, որպեսզի պատշաճ ներկայանանք առաջնությանը: Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ստադիոնի տնօրեն Արմեն Մաթևոսյանին, ով ևս ամեն ինչ անում է մեզ օգնելու և աշխատանքները ծրագրված կատարելու համար:

Երկրպագուների մասին.

«Մեր նպատակների իրագործման համար երկրպագուների դերը մեծ է: Ֆուտբոլը հենց երկրպագուների համար է: Հուսով եմ՝ մոտ ժամանակներում կունենանք երկրպագուների մեր բանակը, որը «Արագածին» կաջակցի Առաջին խմբի հենց առաջին խաղից: Աշտարակում վաղուց կարոտել են ֆուտբոլը և մենք գալիս ենք այդ կարոտը հագեցնելու և միասին ֆուտբոլային մթնոլորտ ստեղծելու համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մինչև 150 մարդ, 5 փոխարինում ու այլ կանոններ. ՀՖՖ-ն ներկայացրել է խաղերի անցկացման ուղեցույցը

Պաշտոնական. Արա Նիգոյանը՝ «Արագածի» գլխավոր մարզիչ

Նազարյանը ԲԿՄԱ-ն վերածել է մարտունակ թիմի․ Ինչպես դա հաջողվեց

Պաշտոնական. Հայտնի է՝ երբ կվերսկսի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

ԲԿՄԱ-ն տեսահոլովակով ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը Իսահակյանի՝ «Հայաստանին» բանաստեղծությամբ

«Լոկոմոտիվի» և «Վանի» թեժ, բայց առանց դարպասի գրավման անցած խաղը․ VNews-ի ֆոտոշարքը

«Արագածի» պարզաբանումը «Դիլիջանի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսին չմասնակցելու առնչությամբ

Արմեն Շահգելդյանի գլխավորած «Վեստ Արմենիան» մեծ շանսեր ունի դուրս գալու Բարձրագույն խումբ (տեսանյութ)

Հավակնոտ ակումբ, որի նպատակը ԲԽ ուղեգիր նվաճելն է. «Վանը» պատրաստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին (տեսանյութ)

Սիրելի Ձմեռ Պապ… Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2020 թվականին

«Տորպեդոն» պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրությունների վերաբերյալ

«Արագածը» որոշել է՝ ում է աջակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին

Առաջին խմբում պայմանավորված խաղի դեպք է բացահայտվել

21 գոլ՝ Առաջին խմբի 10-րդ տուրի մեկնարկային 3 խաղում (տեսանյութ)

3 թիմ ձեռք բերեց VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Սամվել Դարբինյանը հեռացել է «Տորպեդոյի» գլխավոր մարզչի պաշտոնից