-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսում նվազագույն հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն ու դարձել Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի հաղթող:
«Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանն այս Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղում նշել է իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
«Չէի պատկերացնի, որ հավաքականում նորամուտս նման տպավորիչ հաղթանակով կնշանավորվի։ Էմոցիաներն այնքան շատ են, որ դժվարանում եմ խոսել խաղի մասին։ Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, այս դժվար պահին սա շատ կարևոր հաղթանակ էր»,- ասել է Հակոբյանն «Ուրարտուի» մամուլի ծառայության հետ զրույցում:
Նշենք, որ Հակոբյանը եղել է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում և մասնակցել է խաղին 70 րոպե:
Հայաստանի հավաքականի բոլոր գոլերն Ազգերի լիգայում խփել են տարբեր ֆուտբոլիստներ
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո