Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Օլիմպիական խաղերի չեմպիոններ Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում ավարտվեց սպորտային մարմնամարզության տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունները:
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանն ամփոփել են մրցաշարը լրագրողների հետ զրույցում:
«Մարմնամարզիկների ելույթները Հայաստանի առաջնությունում գնահատում եմ լավ: Նրանք երկար ժամանակ չէին մարզվել: Ուրախ եմ Արթուր Դավթյանի համար, որն իսկական պրոֆեսիոնալ է:
Ուրախ եմ Հարություն Մերդինյանի համար, ում տարիքն արդեն մեծ է, բայց բարդացնելով իր իսկ վարժությունը՝ այն լավ կատարեց:
Հեռանկարային է Համլետ Մանուկյանը, որը դեռևս 13 տարեկան է: Ընդհանուր առմամբ հավաքականն իմ սպասելիքներից ավելի լավ հանդես եկավ»,- ասել է Հակոբ Սերոբյանը:
Անդրադառնալով Տոկիոյի ՕԽ-ում Հայաստանի միակ մասնակից Արթուր Դավթյանին՝ Սերոբյանը մասնավորապես շեշտեց. «Այս առաջնությունում Դավթյանը կատարեց այն վարժությունը, որով նա հանդես կգա Օլիմպիական խաղերին, բայց դեռ շատ աշխատանք ունենք կատարելու»:
«Հայաստանի առաջնությունից առաջ մարզավիճակս լավը չէր: Մի քիչ էլ հիասթափված էինք, քանի որ սպասում էինք, որ կմասնակցենք աշխարհի գավաթի խաղարկությանը, բայց այն չեղարկվեց:
Եթե անկեղծ, կարծում էի՝ վատ կմասնակցեմ այս առաջնությանը, բայց վատ չէր: Ինձ համար կարևոր էր հենացատկերի վրա լավ հանդես գալը»,- ասել է Արթուր Դավթյանը:
Մարմնամարզության Հայաստանի առաջնության մրցումային երկրորդ օրը՝ VNews-ի ֆոտոշարքում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո