Հակոբ Սերոբյանը՝ աշխարհի գավաթի մասին. «Շատ լավ ելույթ ունեցանք, կարելի է ասել, որ ոչ մի թիմ նման արդյունավետություն չունեցավ» - VNews
Բաժիններ

Հակոբ Սերոբյանը՝ աշխարհի գավաթի մասին. «Շատ լավ ելույթ ունեցանք, կարելի է ասել, որ ոչ մի թիմ նման արդյունավետություն չունեցավ»

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու մարզիչ Սոս Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեցին Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունը, որում Հայաստանի բոլոր 4 ներկայացուցիչները նվաճել էին եզրափակիչի ուղեգիր և նրանցից երեքը դարձել մրցանակակիր:

«Մեր համար աշխարհի գավաթի այս փուլը շատ լավ ստացվեց, գնահատում եմ շատ լավ մեր ելույթները: 100 տոկոսանոց արդյունք ունեցանք: Կարող եմ վստահաբար ասել, որ ոչ մի թիմ նման ցուցանիշ չի ունեցել, որ բոլոր մասնակիցները մտնեն եզրափակիչ:

Ունեցանք 3 մեդալ, որը նույնպես անսպասելի էր»:

Արթուր Դավթյանը ծնկի վնասվածք էր ստացել հենացատկ վարժության որակավորման փուլում, սակայն մարզչին խնդրել էր թույլ տալ իրեն պայքարել եզրափակիչում, արդյունքում կանգնել էր պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

«Օլիմպիական խաղերի ժամանակ էլ նույն վնասվածքն էի ստացել: Ծունկս ցավում էր, բայց ցավը այդքան ուժգին չէր, որ խանգարեր ինձ: Ճիշտ է՝ չարեցի այն, ինչ պարտավոր էի, բայց կարևորն այն է, որ վնասվածքս չխորացավ ու մրցանակակիր դարձա»:

Ինչ վերաբերում է Հարություն Մերդինյանին, ապա մարզիչների խոսքով, նա իր տարիքի համար արժանապատիվ ելույթ ունեցավ ու արեց առավելագույնը, պարզապես Չինաստանը ներկայացնող մարմնամարզիկները եզրափակիչում հանդես եկան բարդ ծրագրով:

Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը, որոնք համախատասխանաբար 2-րդ ու 3-րդ տեղերը գրավեցին, նշեցին, որ հանդես չեկան իրենց ուժերի առավելագույն չափով ու մարզավիճակը բարելավելու տեղ ունեն: Մարզչի խոսքով՝ լուրջ ստուգատեսերում ու Օլիմպիական խաղերում, ամենայն հավանականությամբ, Հայաստանը օղակներ վարժությունում կներկայացնի Արթուր Թովմասյանը, որը իր հաջողություններով առաջ է իր թիմակցից:

Ավելի մանրամասն տեսանյութում՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հակոբ Սերոբյանն ամփոփեց Հայաստանի առաջնությունը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը պատմեցին իրենց մարզավիճակի մասին (տեսանյութ)

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակակիրները

Աշխարհի Գավաթ. Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ

Արթուր Ավետիսյանը դարձել է Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր

Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանը ներկայացուցիչներ կունենա նաև ձյուդոյում ու մարմնամարզությունում

Արթուր Թովմասյանն աշխարհի առաջնության եզրափակիչում է

Վահագն Դավթյանն Իսրայելի բաց առաջնության հաղթողն է

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Իսրայելի բաց առաջնության հաղթող

Եվրոպական խաղերի չեմպիոնների ու մրցանակակիրների ժամանումը Հայաստան (տեսանյութ)

Եվրոպական խաղերում մեծ հաջողությունից հետո հայ մարզիկները ժամանեցին Հայաստան (ֆոտոշարք)

Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները

Վահագն Դավթյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն

Մեդալների մեծ հույսով. Հայաստանի ներկայացուցիչները, 2-րդ Եվրոպական խաղերի եզրափակիչ օրը

Արթուր Դավթյանը 2-րդ տեղով դուրս եկավ բազմամարտի եզրափակիչ

Եվրոպական խաղերում Հայաստանն այսօր կունենա 6 ներկայացուցիչ