fbpx

Հակոբ Սերոբյանը ամփոփեց աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկների ելույթները և խոսեց հետագա ծրագրերի մասին

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց Դոհայում կայացած աշխարհի առաջնությունը, գնահատակներ տվեց հայ մարզիկների ելույթներին և խոսեց մարզաձևում առկա խնդիրների մասին:

Մեր մարմնամարզիկները այս ստուգատեսում պատմական հաջողությունների էին հասել: Մեր 5 մասնակիցներից 3-ը իրավունք էին ստացել մասնակցելու առանձին գործիքների եզրափակիչներին: Բացի այդ, Արթուր Դավթյանը առաջինն է Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկներից , որը Հայաստանի անկախանալուց հետո կարողանում է աշխարհի առաջնությունում բազմամարտում տեղ զբաղեցնել աշխարհի 10 լավագույնների շարքում:

«Մինչև մեկնելը մենք նպատակ էինք դրել եզրափակիչ մտնել: Եվ ստացվեց: Ճիշտն ասած՝ Եվրոպայի առաջնությանը շատ անհաջող էինք մասնակցել և դա իմ մեղավորությունն էր: Ես հիվանդացել էի և քիչ էի մարզվել տղաների հետ: Բայց աշխարհի առաջնությանը լավ պատրաստվեցինք, հավաք անցկացրինք ու ամեն ինչ հաշվարկած մեկնեցինք Դոհա»:

Հայ մասնագետը խոսքով Արթուր Թովմասյանը օղակների վարժությանը իր ամբողջ ներուժը չցուցադրեց և եթե մի փոքր ավելի հմուտ լիներ, կարող էր և մրցանակային տեղ զբաղեցնել: Արթուրն էլ, իր հերթին, համաձայնեց մարզչի հետ՝ շեշտելով, որ շարունակելու է քրտնաջան մարզվել ու պատրաստվել հաջորդ աշխարհի առաջնությանը:

Արթուր Դավթյանն էլ ամփոփելով իր ելույթները նշեց, որ հենացատկի վարժության եզրափակիչում փորձի պակասը ու լարվածությունը թույլ չտվեցին պայքարել բարձր հորիզոնականների համար:

Հ. Սերոբյանը նաև պատմեց, որ հանդիպում է ունեցել սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի հետ և ներկայացրել մարզաձևում առկա խնդիրները: Հայ մասնագետը խոսել է ժամանակակից գործիքների պակասի, մարզադպրոցները վերանորոգելու ու բանակի խնդիրների մասին:

Մեր հավաքականը արդեն նոյեմբերի 20-ից կսկսի մասնակցել վարկանշային մրցաշարերի, որտեղ խաղարկվելու են 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արթուր Դավթյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 2-րդ մրցանակակիր

Մարզասերների, գլխավոր մարզիչների ու լրագրողների քվեարկության արդյունքները տարվա լավագույն տասը մարզիկների մրցույթում

Առանց ֆուտբոլիստի. Հայտնի են Հայաստանի տարվա տասը լավագույն մարզիկները

Ինչ նվաճումներ ունեն Հայաստանի 10 լավագույն մարզիկների հավակնորդները

Արթուր Դավթյանը՝ Վորոնինի գավաթի բացարձակ հաղթող

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6-րդն է

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց

ԱԱ․ Արթուր Թովմասյանի և Վահագն Դավթյանի ցուցանիշներն օղակների վարժության եզրափակչում

Արթուր Դավթյանը պատմական հաջողության է հասել աշխարհի առաջնությունում

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանի առաջատարի դիրքն անսասան է

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Աննա Սարգսյանը շարունակեցին հաղթարշավը

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Աննա Սարգսյանն առաջատարների խմբում են

Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Կայացավ Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը (ֆոտոշարք)

Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը մեդալներ են նվաճել Վորոնինի գավաթում