-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի հայրը՝ Ալֆ-ԻնգՀալանդը, խոսել է թոփ ակումբների հետաքրքրության մասին որդու ծառայությունների նկատմամբ։
«Երբ դու լավ ես խաղում, բացարձակ տրամաբանական է, որ մեծ ակումբները թակում են դուռդ, բայց այս դեպքում խոսքը շշուկների մասին է։ Հիմա ոչ ես, ոչ էլ Էրլինգը չենք մտածում այլ ակումբների մասին։ Մենք ստորագրել ենք երկարաժամկետ պայմանագիր «Բորուսիայի» հետ, ու դա հիանալի թիմ է որդուս համար։ Չենք ցանկանում կանխագուշակցություններով զբաղվել։
Մենք չենք քննարկել հավանական տրանսֆերը։ Կարծում եմ, որ Էրլինգը ցանկանում է մի քանի տիտղոս նվաճել «Բորուսիայի» հետ։ Դա նրա նպատակն է։ Նա դեռ շատ բաների կարող է հասնել Գերմանիայում։ Արտասահման տեղափոխությունը մեր համար առաջնային չէ»,-Sport1.de-ն է փոխանցում Հալանդի հոր խոսքերը։
20-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման, հեղինակել նույնքան գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո