-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Մարկո վան Բաստենը հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին ավելի բարձր է դասում, քան «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկուն:
«Հալանդը կարող է խաղադաշտում ավելին անել, քան շատերը կարծում են: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է:
Էրլինգը շատ խելացի է: Նա լավ տեխնիկա ունի և շատ գոլեր է խփում: Բայց նաև տեսնում եմ, թե նա ինչպես է փոխանցումներ կատարում և գեղեցիկ կոմբինացիաների մասնակցում:
Հալանդը կդառնա «նոր Լևանդովսկի՞»: Կարծում եմ՝ նա լեհից ավելի լավ ֆուտբոլիստ է»,- Ziggo Sport-ի հետ զրույցում ասել է հոլանդացին:
Լևանդովսկին ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է 2020 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո