Հալանդը ճանաչվել է Բունդեսլիգայի՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ այդ ամսին խաղադաշտում անցկացնելով մեկ ժամից քիչ - VNews
Բաժիններ

Հալանդը ճանաչվել է Բունդեսլիգայի՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ այդ ամսին խաղադաշտում անցկացնելով մեկ ժամից քիչ

Էրլինգ Հալանդի կյանքը Դորտմունդի «Բորուսիայում» շարունակում է բարելավվել։ 19-ամյա հարձակվողը, որը հունվարյան տրանսֆերային պատուհանին գերմանական ակումբի կազմը համալրել էր 17,1 միլիոն ֆունտի դիմաց, ճանաչվել է Բունդեսլիգայի՝ հունվար ամսվա լավագույն խաղացող։

Հալանդն այդ ամսին մրցաշարի շրջանակում ընդամենը 59 րոպե է անցկացրել խաղադաշտում, բայց կարևորն այն է, որ ֆուտբոլիստը դարձել է 5 գոլի հեղինակ։ Ստացվում է՝ Հալանդը գոլ է խփել յուրաքանչյուր 11,8 րոպեն մեկ անգամ։

Նորվեգացին 23 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Աուգսբուրգի» դեմ խաղում, իսկ հաջորդ տուրում՝ «Քյոլնի» դեմ հանդիպմանը, դուբլ է ձևակերպել կրկին փոխարինման մտնելուց հետո։

«Զալցբուրգի» նախկին հարձակվողն ակումբային մակարդակով ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 37 գոլի հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՈւԵՖԱ-ն որոշել է ավարտին հասցնել այս մրցաշրջանը

Մրցաշրջանի լավագույն 15 տարնսֆերները

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 խոստում է տվել Սանչոյին

Գերմանիայի առաջնության դադարը երկարաձգվել է

«Բորուսիայի» ուղերձը՝ Սանչոյի բոլոր պոտենցիալ գնորդներին

Սանչոն ոչ պաշտոնապես ասել է, թե որ ակումբ է տեղափոխվելու

Դորտմունդի «Բորուսիան» երկուշաբթի կվերսկսի մարզումները

Վացկեն չի բացառել, որ Սանչոն կարող է լքել ակումբը

Հալանդն ու Մանեն «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախներն են

«Գյոտցեի խաղի պատճառը փողերից հագեցվածությունը կարող է լինել․ դա նկատելի է նաև Օզիլի օրինակում»․ Միխայել Ռումենիգե

Ռոյսը 500 հազար եվրո է նվիրաբերել՝ Դորտմունդի մանր բիզնեսին աջակցելու համար

«Բավարիան», «Բորուսիան», «Լեյպցիգն» ու «Բայերը» 20 միլիոն եվրո կտրամադրեն մյուս թիմերին՝ որպես օգնություն

Բունդեսլիգան ՖԻՖԱ 20-ի մրցաշար կանցկացնի

Marca. «Ռեալի» համար մեկ թիրախը Հալանդն է

«Բորուսիայի» ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձի զգալի մասից

«Բավարիան» ցուցադրել է՝ ինչպես են անցկացնում մարզումներն ինքնամեկուսացման պայմաններում (տեսանյութ)