-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը դուբլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Բրյուգեի» հետ խաղում (4:0):
Չեմպիոնների լիգայում նորվեգացի ֆուտբոլիստը ընդհանուր առմամբ մասնակցել է 12 հանդիպման ու դարձել 16 գոլի հեղինակ։ Հարձակվողը ամենաարագն է հասել 15 գոլի նշաձողին մրցաշարի պատմության ընթացքում։ Հոլանդացի Ռուդ վան Նիստեռլոյին դրա համար պահանջվել է 19 խաղ, ինչպես և իսպանացի Ռոբերտո Սոլդադոյից։ Հարի Քեյնը այդ ցուցանիշին է հասել 20-րդ հանդիպմանը։
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է 15-րդ գոլը ՉԼ-ում իր 51-րդ հանդիպմանը, Մեսին՝ 29-րդ, Լևանդովսկին՝ 25-րդ։
Հալանդը «Բորուսիա» էր տեղափոխվել «Զալցբուրգից» 2019 թվականի դեկտեմբերին։
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո