Համարձակ ու որակյալ ֆուտբոլ. 5 բան, որ առանձնացավ Հենոյի խաղից - VNews
Բաժիններ

Համարձակ ու որակյալ ֆուտբոլ. 5 բան, որ առանձնացավ Հենոյի խաղից

«Ռոման» վերջապես վերսկսեց ելույթներն Ա սերիայում ու մենք երկար դադարից հետո կրկին հնարավորություն ունեցանք տեսնել Հենրիխ Մխիթարյանին գործի մեջ: Չնայած բարդ ընթացք ունեցող խաղին՝ «Ռոման» հաղթեց ու կարևոր 3 միավոր վաստակեց, դե իսկ Մխիթարյանը խաղաց 85 րոպե ու որ ամենակարևորն է՝ որակյալ 85 րոպե:

Այժմ միասին վերլուծենք Մխիթարյանի՝ պոստ-կարանտինային առաջին խաղն ու հասկանանք՝ ինչով առանձնացավ Հայաստանի հավաքականի ավագը խաղադաշտ վերադառնալուց հետո:

1. Փայլուն ֆիզիկական վիճակ

Արդեն խաղի առաջին րոպեներից ակնհայտ դարձավ, որ Մխիթարյանը կարանտինային ժամանակահատվածն ու ֆուտբոլային դադարը հենց այնպես չի անցկացրել: Անհատական աշխատանքի ու ճիշտ սննդակարգի արդյունք է, որ Մխիթարյանը խաղադաշտում շարժվում էր 20 տարեկանի թեթևությամբ, երբեմն արագություններ էր զարգացնում ու մեծ ինտենսիվությամբ գրեթե ամբողջական խաղ անցկացնելուց հետո որևէ ֆիզիկական խնդիր չունեցավ:

Մխիթարյանի մեծ ծավալի կատարած աշխատանքն ու տեղաշարժը շատ պարզ երևում է նրա խաղային քարտեզում՝

2. Գլխով խաղ

Այս դադարից հետո Հենրիխ Մխիթարյանը, պարզվեց, որ ոչ միայն չի կորցրել իր լավագույն հատկանիշները, այլ նաև խաղային նոր որակ է ձեռք բերել. գլխով խաղ: Մխիթարյանին խաղի մի քանի դրվագում տեսնում էինք երկրորդ հարկում պայքարելուց, իսկ անկյունայիններից մեկի ժամանակ Հենոն մեծ ամբոխի միջից հաղթող դուրս եկավ ու գլխով հարված կատարեց, որը, ճիշտ է, շեղ ընթացավ, բայց միևնույն է՝ անսովոր էր տեսնել Մխիթարյանին անկյունայինի կամ ստանդարտների ժամանակ ոչ թե իր թիմի կիսադաշտում՝ մրցակցի հավանական հակագրոհը կանգնեցնելու համար, այլ տուգանային հրապարակում բարձրից եկած փոխանցման սպասելիս:

Ֆոնսեկա. «Բոլոր ֆուտբոլիստները իրենց լավ դրսևորեցին»

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ռոման» մոտ է թոփ հարձակվող ձեռք բերելուն

Գերմանական մեծ եզրափակիչ, թուրինյան դերբի. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մխիթարյանի գնահատականները «Ուդինեզեի» դեմ խաղում

«Ռոման» 10 ֆուտբոլիստով պարտվեց տնային խաղում, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

«Ատալանտան» ուժեղ էր «Նապոլիից» (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմն «Ուդինեզեի» դեմ խաղում

Դիեգո Սիմեոնեի որդին Ա Սերիայում պատմական ցուցանիշ է սահմանել

Չեմպիոնների առճակատումը, «Ռեալի» հերթական փորձությունը. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Ֆոնսեկա. «Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ կասկածներ ունեմ»

«Միլանը» կարևորագույն խաղում փրկվեց պարտությունից 0-2-ից հետո (տեսանյութ)

«Ինտերի» «ցտեսությունը» հեռացող «Բրեշիային»՝ 6-0 (տեսանյութ)

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Ուդինեզեի» հետ խաղում

Բոլոր ճանապարհները բերեցին Հռոմ. Ինչու Մխիթարյանը ճիշտ վարվեց՝ մնալով «Ռոմայում» ու հեռանալով «Արսենալից»

Ամեն ինչ դեռ առջևում է. Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները «Ռոմայում» (տեսանյութ)

Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ

«Յուվենտուսը» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ա սերիայում (տեսանյութ)