«Նապոլիի» կիսապաշտպան Մարեկ Համշիկը պայմանագիր է կնքել չինական «Դալյան Իֆանի» հետ: Այս մասին հաղորդում է հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ըստ իտալացի լրագրողի տեղեկատվության՝ 31-ամյա սլովակ ֆուտբոլիստը չինական ակումբի հետ 3 տարվա համաձայնագիր է ստորագրել: Նրա աշխատավարձն արևելքում կկազմի տարեկան 9 միլիոն եվրո՝ հավելավճարներով:
Իրենց ավագից բաժանվելու համար նեապոլցիները կստանան շուրջ 15 միլիոն եվրո:
Համշիկը «Նապոլիում» է հանդես գալիս 2007 թվականից: Իտալական ակումբի կազմում սլովակն անցկացրել է 520 հանդիպում, խփել 121 գոլ ու կատարել 111 գոլային փոխանցում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո