fbpx

Հանգստյան օրերին տեղի կունենա ձյան վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնությունը

Հունվարի 19-20-ը Ծաղկաձորում տեղի կունենան ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց Հայաստանի բաց առաջնությունները:

Առաջնությանը մասնակցում են տղամարդկանց 12 և կանանց 8 թիմեր: Տղամարդկանց պայքարին մասնակցում է նաև Վրաստանը ներկայացնող 1 թիմ: Տղամարդիկ մրցելու են օլիմպիական համակարգով, իսկ կանանց պայքարը ծավալվելու է 2 ենթախմբերում: Առաջնության լավագույն խաղացողներից կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի ձյան վոլեյբոլի 2020թ. Եվրոպայի առաջնությանը:

Առաջնությունը կմեկնարկի հունվարի 19-ին, 10:00-ից, իսկ եզրափակիչները տեղի կունենան հունվարի 20-ին, ժամը 11:00-ից: Առաջնությունը անցկացվում է Ծաղկաձորի Օլիմպիական հերթափոխի քոլեջի տարածքում (Կեչառիս եկեղեցու հարևանությամբ):

Ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Առաջնության գլխավոր հովանավորն է Վիվառո ընկերությունը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: