Հանրահայտ կիսապաշտպանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին - VNews
Բաժիններ

Հանրահայտ կիսապաշտպանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Cabaye dresse le portrait decale de quelques Bleus scaled - Հանրահայտ կիսապաշտպանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:26

-

-

Ֆրանսիացի կիսապաշտպան Յոհան Կաբայը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: Ֆուտբոլիստն իր որոշման վերաբերյալ հայտնել է թվիթերյան էջում կատարած գրառման միջոցով:

35-ամյա Կաբայը հրաժեշտի նամակ է գրել՝ պատմելով այդպիսի որոշման դժվարությունների, բայց միաժամանակ անխուսափելիության մասին: Նա ամփոփել է իր՝ ավելի քան 17 տարի ձգված կարիերան, շնորհակալություն հայտնել ընտանիքին, ընկերներին, նախկին մարզիչներին, թիմակիցներին, երկրպագուներին և ֆուտբոլային ճանապարհին իրեն առնչված մարդկանց:

Կաբայը 2020 թվականի հուլիսից ազատ գործակալի կարգավիճակ ուներ: Նրա վերջին ակումբը «Սենթ-Էթյենն» էր: Կիսապաշտպանը հանդես է եկել նաև «Լիլում», «Նյուքասլում», ՊՍԺ-ում, «Քրիստալ Փելասում» ու արաբական «Ալ Նասրում»: Ակումբային կարիերայում անցկացրել է 543 խաղ, դարձել 70 գոլի և 59 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆրանսիայի եռակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր ու Լիգայի գավաթակիր:

Ֆրանսիայի ազգային հավաքականում անցկացրել է 48 մրցավեճ՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ: Ի դեպ, գոլերից մեկը գրանցվել է Հայաստանի հավաքականի հետ 2015 թվականի հոկտեմբերի 8-ին կայացած ընկերական խաղում (4-0): Կաբայը 2016 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն է:

2014 թվականի աշխարհի չեմպիոնն ավարտել է մարզական կարիերան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

ՊՍԺ-ն անհավատալի հաղթանակ տոնեց, 77-րդ րոպեից հետո խաղում 5 գոլ եղավ (տեսանյութ)

Պոչետինո․ «Նա աշխարհի լավագույն մարզիչն է»

Նոր պայմանագիր․ Որքան է կազմելու Նեյմարի աշխատավարձը

#VNews_podcast. Ամփոփում ենք Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչը

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Պոչետինոն արձագանքել է Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու շշուկներին

Աղբյուր․ Նեյմարը պատրաստ է նոր, երկարաժամկետ պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ

Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները

«Ֆուտբոլի պատմության ամենախելահեղ օրը». Խաբիբ Նուրմագամեդովի կարծիքը (նկար)

Սպասված թռիչքը Չեմպիոնների լիգայում. 4 գործոն, որ ստիպում է հավատալ ՊՍԺ-ին

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

Նեյմարը հայտարարել է՝ որտեղ է շարունակելու կարիերան

ՊՍԺ-ն պարտվեց, բայց նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

«Բավարիան» հաղթում է առաջին կեսից հետո, «Չելսի» – «Պորտու» խաղում հաշիվը չի բացվել (տեսանյութ)

ՊՍԺ – «Բավարիա». Մեկնարկային կազմեր