Հանուն պրեզենտացիայի՝ «Լորյանի» մի նորեկն ինքնաթիռից է ցատկել, մյուսը՝ սուզվել ջրի տակ (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Հանուն պրեզենտացիայի՝ «Լորյանի» մի նորեկն ինքնաթիռից է ցատկել, մյուսը՝ սուզվել ջրի տակ (տեսանյութ)

Այն, որ ակումբները յուրահատուկ կերպով են ներկայացնում նոր տրանսֆերները, ոչ ոքի համար զարմանալի չէ, սակայն ֆրանսիական «Լորյանը», որը 2020-21 մրցաշրջանում ելույթ կունենա Լիգա 1-ում, կարողացել է զարմացնել՝ հետաքրքիր կերպով ներկայացնելով կատարած տրանսֆերները։

Լիգա 1-ի ուղեգիր նվաճելու կապակցությամբ ակումբն իր համար ռեկորդային տրանսֆեր է կատարել՝ 9 միլիոն եվրո վճարելով «Կլերմոնի» ավստրիացի ֆուտբոլիստ Ադրիան Գրբիչի տրանսֆերի համար։

«Լորյանն» իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ հարձակվողը բառացիորեն իջնում է երկնքից։ Տեսանյութում Ադրիանը ցատկում է ինքնաթիռից ու վայրէջք կատարում անկարգելով։

«Թուլուզից» «Լորյանի» շարքը համալրած Քվենտին Բուասգարի ներկայացումը ևս խելագարություն է եղել։ Ֆուտբոլիստը սուզվել է ջրի հատակն ու լողալով հասել «Լորյանին» մոտ գտնվող նավահանգիստ։

Իսկ Ստեֆան Դիարային հետևել է լրտեսը՝

Այո՛, տեսանյութերում նկատելի է, որ ֆուտբոլիստների դեմքը ցուցադրվում է միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն գետնին են, սակայն թիմի մոտ իսկապես շատ տպավորիչ է ստացվել ներկայացումը։ Վստահություն է հաղորդվում, որ նրանք եկել են «Լորյան», որ Ֆրանսիայի արևմտյան ափում պայքար մղեն՝ հանուն Լիգա 1-ի նորեկի։

Ի դեպ, ակումբի էջերը սոցիալական ցանցերում ակտիվ են ոչ միայն այն ժամանակ, երբ թիմում ինչ-որ բան է կատարվում, այլև առհասարակ։ Օրինակ՝ երբ Կուրզավան երկարաձգեց պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ, «Լորյանի» թվիթերյան էջն արձագանքեց տրանսֆերին՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ թիմի ֆուտբոլիստն ստիպում է Կուրզավային ինքնուրույն խոտածածկին հայտնվել, իսկ դրվագի արդյունքում «Լորյանը» գրավում է ՊՍԺ-ի դարպասը։

ՊՍԺ-ի երկրպագուները «Լորյանի» համարձակ հրապարակումից հետո անհամբերությամբ են սպասում Լիգա 1-ի նորեկի դեմ խաղին, որ կայանալու է դեկտեմբերին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«ԱնSpasito». Եվրոպայի թոփ լիգաների անկանխատեսելի 5 չեմպիոնությունները

Աղբյուր․ «Նապոլին» 50 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Լիլի» հարձակվողին

Պաշտոնական․ «Մոնակոն» ազատեց պաշտոնից գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոյին

«Խաղակոշիկները գտնում էր աղբանոցից, անցած տարի հիվանդ էր մալարիայով». «Նապոլիի» պոտենցիալ նորեկի հուզիչ պատմությունը

Պաշտոնական․ ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լեյվին Կուրզավայի հետ

«Նա մնում է». ՊՍԺ-ն նոր պայմանագիր կկնքի իր պաշտպանի հետ

«Թուլուզը» և «Ամիենը» դուրս չեն մնա Ֆրանսիայի Լիգա-1-ից

Տիագո Սիլվայի ժամանակաշրջանը ՊՍԺ-ում ավարտվում է

Պաշտոնական․ Դանիել Սուբաշիչը հեռանում է «Մոնակոյից»

ՈՒԵՖԱ-ն Լիգա 1-ին առաջարկել է փլեյ-օֆֆ հանդիպումներ անցկացնել՝ չնայած ՊՍԺ-ի չեմպիոնությանը

Հայտնի է՝ երբ կբացվի տրանսֆերային պատուհանը Ֆրանսիայում

ՊՍԺ-ի դարպասապահը վթարի է ենթարկվել (լուսանկար)

«Բարսելոնայի» նախկին նախագահ. «Նրան պետք է գնել. նա Մեսիից հետո երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է»

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

Նեյմարը կատակել է որդու հետ՝ ձուն կոտրելով նրա գլխին (տեսանյութ)

Վիլաշ-Բոաշը «Մարսելում» իր ապագայի վերաբերյալ հայտարարություն է արել