Հարևանների դիմակայությունները․ Մեկնարկում է ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրը - VNews
Բաժիններ

Հարևանների դիմակայությունները․ Մեկնարկում է ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրը

E3oUFeAVkAIPDO5 - Հարևանների դիմակայությունները․ Մեկնարկում է ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրը
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ 2 տուր

16 Հունիս 2021 - 23:00

3

Իտալիա

0

Շվեյցարիա

1 - 0 Մանուել Լոկատելի - 26`

2 - 0 Մանուել Լոկատելի - 52`

3 - 0 Չիրո Իմոբիլե - 89`

Մեկնարկում է ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրը։ Այսօր երեք հանդիպում կա, երկուսը՝ A խմբից, մեկը՝ B խմբից։ Մինչև այսօր կայանալիք խաղերին անդրադառնալն ամփոփենք երեկ տեղի ունեցած խաղերի գլխավոր ցուցանիշները ու նոր միայն նախապատրաստվենք օրվա հանդիպումներին։

Հունգարիա 0-3 Պորտուգալիա

Գոլերը՝ Ռաֆաել Գերեյրու (84′), Կրիշտիանու Ռոնալդու (87′, 90’+2 (11-մետրանոց)

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին խաղացողը, որը մասնակցել է Եվրոպայի 5 առաջնությունների։

3154169 64639108 2560 1440 960x540 - Հարևանների դիմակայությունները․ Մեկնարկում է ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրը

Պորտուգալիայի հավաքականի ավագի համար սա ռեկորդների երեկո էր։ Նա դուբլ գրանցեց, ԵՎՐՈ-ներում խփած գոլերի քանակը հասցրեց 11-ի ու դարձավ մրցաշարի պատմության մեջ լավագույն ռմբարկուն՝ առաջ անցնելով Միշել Պլատինիից (9)։

Ռոնալդուն առաջին խաղացողն է պատմության մեջ, որը գոլ է խփում Եվրոպայի 5 առաջնություններում։

Այս հանդիպումը 39-րդն էր Ռոնալդուի համար խոշոր մրցաշարերում Պորտուգալիայի հավաքականի կազմում։ Նա դարձավ եվրոպացի խաղացողների շրջանում ռեկորդակիր խոշոր մրցաշարերում անցկացրած խաղերի քանակով՝ շրջանցելով Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Բաստիան Շվայնշտայգերին։

Ֆրանսիա 1-0 Գերմանիա

Գերմանիայի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում։ Նախկինում հաղթել էին 7 անգամ, ոչ-ոքի խաղացել՝ 5 անգամ։

201737700 348944413255137 8028300119417272544 n 960x720 - Հարևանների դիմակայությունները․ Մեկնարկում է ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրը

Մատս Հյումելսը առաջին գերմանացի խաղացողն է, որն ինքնագոլ խփեց Գերմանիայի հավաքականի կազմում ԵՎՐՈ-ներում։

Ֆինլանդիա – Ռուսաստան

Եվ այսպես, երկրորդ տուրը մեկնարկում է B խմբի Ֆինլանդիա – Ռուսաստան խաղով։ Այստեղ շատ բան է դրված զոհասեղանին։ Ռուսաստանի հավաքականն առաջին խաղում պարտվել է Բելգիային։ Ստանիսլավ Չերչեսովի թիմը փորձելու է հաղթել այս խաղում, հակառակ դեպքում, հնարավոր է կորցնի խմբից դուրս գալու շանսերը։ Իսկ Ֆինլանդիան հաղթել է Դանիային։ Իհարկե, դանիացիները Քրիստիան Էրիկսենի հետ տեղի ունեցածից հետո հոգեբանական բարդագույն վիճակում էին, ու նրանցից շատ բան սպասել պետք չէր։ Ամեն դեպքում Ֆինլանդիայի հաղթանակը առաջին տուրի անակնկալներից էր։ Եթե հիմա նրանք հաղթեն նաև Ռուսաստանին, գրեթե կապահովեն տեղը փլեյ-օֆֆում։

131757938 346406946842217 9079604701968688107 n 960x776 - Հարևանների դիմակայությունները․ Մեկնարկում է ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրը

Պատմությունն ամենևին էլ ֆինների կողմից չէ։ Այս հավաքականները միմյանց հանդիպել են 4 անգամ, բոլոր խաղերում հաղթել են ռուսները։ Ռուսաստանն ու Ֆինլանդիան 1996 թվականի Եվրոպայի առաջնության և աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլերում եղել են նույն խմբում։ Ռուսաստանը բոլոր հանդիպումներում վստահ հաղթանակներ է տարել։ 6-1, 3-1, 3-0, 3-0․ Գրեթե միշտ գրանցվել են խոշոր հաշիվներ։ Այս հավաքականները վերջին անգամ հանդիպել են 2009 թվականին։ Այդ ժամանակներից շատ բան է փոխվել։ Միայն այն, որ հիմա հանդիպումը խոշոր մրցաշարում է, նշանակում է, որ ֆինները զգալիորեն ուժեղացել են։

Մարզավիճակ

Եթե հանենք Դանիայի նկատմամբ տարած հաղթանակը, Ֆինլանդիան ամենևին էլ լավ մարզավիճակում չէր մոտեցել ԵՎՐՈ-ին։ 2021 թվականին կայացած 5 խաղերում նրանք 2 ոչ-ոքի էին խաղացել աշխարհի առաջնության ընտրական փուլում ու երեք պարտություն կրել ընկերական խաղերում։

Ռուսաստանի մոտ էլ հակառակն է։ Մինչև Բելգիայի հետ խաղը դրական արդյունքները գերակշռում էին։ Չերչեսովի սաները աշխարհի առաջնության ընտրական փուլում 2 հաղթանակ են տարել ու պարտվել են մեկ անգամ։ Ընկերական խաղերից մեկում նրանք ոչ-ոքի խաղացին Լեհաստանի հետ, այնուհետև հաղթեցին Բուլղարիային:

Շանսերը

Ռուսաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հանդիպումն է անցկացնելու սեփական հարկի տակ՝ Սանկտ Պետերբուրգում։ Հաշվի առնելով երկրպագուների անվերջանալի քննադատությունները՝ հարց է առաջանում․ լա՞վ է, որ ռուսները տանն են խաղում, թե՞ ոչ։ Ամեն դեպքում ռուսները այս խաղի բացահայտ ֆավորիտն են։ Նրանց այս խաղում հաղթանակն անհամեմատ ավելի շատ է պետք։ Vivarobet-ը անհամեմատ ավելի ցածր գործակից տվել է հենց ռուսների հաղթանակին, մինչդեռ Ֆինլանդիայի երկրորդ անակնկալի համար գործակիցը բավականին բարձր է։

Ֆինլանդիայի հաղթանակ՝ 6,70

Ոչ-ոքի՝ 3,86

Ռուսաստանի հաղթանակ՝ 1,65

Թուրքիա – Ուելս

Երեկոյան կկայանան A խմբի հանդիպումները։ Թուրքիայի հավաքականն առաջին տուրում այնքան ուժեղ մրցակցի դեմ էր խաղում, որ այդ հավաքականի ցուցադրած ֆուտբոլից ոչինչ հասկանալ հնարավոր չէր։ Շենոլ Գյունեշի թիմի հաջորդ մրցակիցը Ուելսն է։ Նրանք, ի տարբերություն Թուրքիայի ընտրանու, լավ տրամադրությամբ են մոտենում երկրորդ տուրի հանդիպմանը։ Շվեյցարիայի դեմ խաղում Ուելսը ֆավորիտ չէր ու պարտվում էր նվազագույն հաշվով։ Սակայն Կիֆեր Մուրի գոլը կարևոր միավոր բերեց Ուելսին։ Հիմա նրանք փորձելու են դիմակայել նաև Թուրքիային, որի ամբիցիաներն այս հանդիպման համար անհամեմատ ավելի մեծ են լինելու։

Wales 1 - 1 Switzerland - Match Report & Highlights

Ուելսի ու Թուրքիայի հավաքականները միմյանց հանդիպել են 6 անգամ։ Սա այս հավաքականների միջև առաջին հանդիպումն է 21-րդ դարում։ Խոշոր մրցաշարերում Թուրքիայի ու Ուելսի ճանապարհները չեն խաչվել։ Նրանք միմյանց հանդիպել են ԵՎՐՈ-1980-ի, աշխարհի 1982 և 1998 թվականների առաջնությունների ընտրական փուլերում։ Ուելսը հաղթել է երեք անգամ, Թուրքիան՝ 2։ Եվս մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։ Այս հավաքականների միջև վերջին հանդիպումը կայացել է Մունդիալ-1998-ի ընտրական փուլում՝ 1997 թվականին։ Այդ խաղում Թուրքիան հաղթել է 6-4 հաշվով։ Վիճակագրությունը մի փոքր Ուելսի կողմն է։

Մարզավիճակ

Թուրքիան մինչև Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը 6 հանդիպում էր անցկացրել 2021 թվականին։ Գյունեշի թիմը աշխարհի առաջնության ընտրական փուլում 2 հաղթանակ ու 1 ոչ-ոքի ուներ։ Ընկերական խաղերում ևս նրանք հաղթել են 2 անգամ ու մեկ անգամ խաղացել ոչ-ոքի։

Ուելսը աշխարհի առաջնության ընտրական փուլում պարտվել է Բելգիային, հետո հաղթել է Չեխիային։ Այդ ընթացքում ընկերական խաղում հաղթել է Մեքսիկային։ Մինչև ԵՎՐՈ-ն նրանք ընկերական խաղում պարտվեցին Ֆրանսիային ու ոչ-ոքի խաղացին Ալբանիայի հետ։

Շանսեր

Թիմերի շանսերը այսպիսի խաղերում գրեթե հավասար են։ Կարող է լինել ամեն ինչ։ Թուրքիան գուցե ավելի մեծ ցանկությամբ խաղա։ Նրանք իսկապես ապացուցելու շատ բան ունեն, քանի որ բացման խաղում իտալացիները ոչինչ թույլ չէին տալիս նրանց։ Ուելսն էլ իր հերթին է փորձելու կրկնել նախորդ ԵՎՐՈ-ի սխրանքները։

Թուրքիայի հաղթանակ՝ 2,72

Ոչ-ոքի՝ 3,11

Ուելսի հաղթանակ՝ 3,09

Իտալիա – Շվեյցարիա

ԵՎՐՈ-ի առաջին տուրից հետո ակնհայտ դարձավ, որ Իտալիայի հավաքականը ոչ միայն թղթի վրա է գլխավոր ֆավորիտներից մեկը, այլև խաղով է լավագույններից մեկն այս մրցաշարում։ «Սկուադրա աձուրան» պետք է որ առանց խնդիրների դուրս գա A խմբից։ Երկրորդ տուրում նրանց մրցակիցը Շվեյցարիան է, որը հաճախ է լավ ֆուտբոլ խաղում ուժեղագույն հավաքականների հետ։ Այս խաղում Ռոբերտո Մանչինիի սաները կփորձեն լուծել փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու հարցերը։ Հաղթանակի դեպքում Իտալիան կապահովի տեղը 1/8-ում։ Սակայն կարելի է ենթադրել, որ այս խաղում Իտալիային նույնքան հեշտ չի լինելու, որքան թուրքերի հետ։ Շվեյցարիան հավանաբար պլանավորել էր գալ այս հանդիպմանը Ուելսին հաղթելուց հետո։ Սակայն Մուրի գոլը փոխեց պլանները։ Հիմա Պետկովիչի թիմը մեկ միավոր ունի, ու պետք է փորձի չպարտվել Իտալիային, հակառակ դեպքում խմբից դուրս գալու շանսերը կնվազեն։

Թուրքիա Իտալիա խաղի լավագույն ֆուտբոլիստը 960x618 - Հարևանների դիմակայությունները․ Մեկնարկում է ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրը

Իտալիայի ու Շվեյցարիայի հավաքականները միմյանց հանդիպել են 57 անգամ։ Այս հանդիպումների մեծ մասը եղել է նախորդ դարում ու կրել է ընկերական բնույթ։ Հարևան երկրները հաճախ են հանդիպել։ Այդ հանդիպումներից 28-ում հաղթել են իտալացիները, 7-ում հաղթել է Շվեյցարիան, ևս 22 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։

Մարզավիճակ

Իտալիայի հավաքականը ֆանտաստիկ մարզավիճակում է։ Նրանք չեն պարտվում 2018 թվականից։ 2021 թվականին 6 խաղ են անցկացրել ու 6 հաղթանակ տարել։ Ոչ մի գնդակ Իտալիան այդ խաղերում բաց չի թողել։ Երկրորդ տուրում ևս Իտալիան խաղալու է Հռոմում։ Խոշոր մրցաշարերում Հռոմում նրանք երբեք գնդակ բաց չեն թողել սեփական դարպասը։ Այնպես որ, այսօր Շվեյցարիայի խփած մեկ գոլն արդեն կարող է պատմական դառնալ։ Իտալիայի հավաքականը թերևս ԵՎՐՈ-ի թիմերի մեջ լավագույն մարզավիճակում գտնվող թիմն է։

Շվեյցարիայի հավաքականը անպարտելի է 2021 թվականին։ Պետկովիչի սաները մինչև Ուելսի հետ ոչ-ոքին միայն հաղթանակներ ունեին։ Աշխարհի առաջնության ընտրական փուլում երկու խաղում երկու հաղթանակ էին տարել, ինչպես նաև հաղթել էին Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի ու Լիխտենշտեյնի թիմերին ընկերական խաղերում։

Շանսեր

Իտալիան բացահայտ ֆավորիտ է այս խաղում, ու ամեն ինչ խոսում է այն մասին, որ «սկուադրա աձուրան» հաղթելու է այսօր։ Բայց Շվեյցարիան սիրում է անակնկալներ մատուցել։

Իտալիայի հաղթանակ՝ 1,66

Ոչ-ոքի՝ 3,87

Շվեյցարիայի հաղթանակ՝ 6,70

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

Վենգերը կարող է գլխավորել եվրոպական հավաքական. բանակցությունները մեկնարկել են

15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Շվեյցարիայի հավաքականի մարզիչը հեռացավ․ նա տեղափոխվում է Ֆրանսիա

Ռոնալդուի քույրը հոսպիտալացվել է

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Ռոնալդուն այսօր կվերադառնա Թուրին

Ինչի մասին է երազում 43-ամյա Ջանլուիջի Բուֆոնը

Նեդվեդը կարճ, բայց հստակ պատասխան է տվել Ռոնալդուի ապագայի մասին հարցին

Սանչո․ «Այն, ինչ նա արել է իր կարիերայում, ֆանտաստիկա է»

Ռուսաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

«Տաղանդների բացահայտման նոր հարթակ». 5 ֆուտբոլիստ որոնց պետք է հետևել Օլիմպիական խաղերի ժամանակ

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

Ռոնալդուն ասել է՝ որն է եղել իր կարիերայի բարդագույն պահը

Տոկիո-2020․ Ֆրանսիան խոշոր հաշվով պարտվեց Մեքսիկային (տեսանյութ)