Հարի Քեյնը գրառում է կատարել Ռեշֆորդի, Սանչոյի ու Սակայի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին - VNews
Բաժիններ

Հարի Քեյնը գրառում է կատարել Ռեշֆորդի, Սանչոյի ու Սակայի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին

Քեյնը գրառում է կատարել Ռեշֆորդի Սանչոյի ու Սակայի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին - Հարի Քեյնը գրառում է կատարել Ռեշֆորդի, Սանչոյի ու Սակայի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին

Անգլիայի հավաքականի՝ ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչում կրած պարտությունից հետո սոցիալական հարթակում ռասիստական վիրավորանքներ են տեղացել ընտրանու ֆուտբոլիստներ Մարկուս Ռեշֆորդի, Ջեյդոն Սանչոյի ու Բուկայո Սակայի հասցեին:

Հիշեցնենք, որ երեք ֆուտբոլիստներն էլ վրիպել են հետխաղյա 11-մետրանոցից, ինչի արդյունքում Իտալիայի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ անդրադառնալով ռասիստական դրսևորումներին:

«Երեք տղաներ, որոնք փայլում էին ամբողջ ամառվա ընթացքում, համարձակություն ունեցան քայլ կատարելու ու իրացնելու 11-մետրանոցն այն պահին, երբ սեղանին իսկապես շատ բան էր դրված: Նրանք արժանի են աջակցության, նաև նրանց հանդեպ երեկ գիշերվանից սկսված ռասիստական դրսևորումների դեմ պայքարում:

Եթե սոցիալական հարթակում ինչ որ մեկին վիրավորում ես, ուրեմն՝ դու Անգլիայի հավաքականի երկրպագու չես, դու մեզ պետք չես»,- գրել է Քեյնը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իտալիայի ու Արգենտինայի հավաքականները հանդիպում կանցկացնեն

Անգլիայի հավաքականը լեհ ֆուտբոլիստին մեղադրում է ռասիզմի համար. հետաքննություն է սկսվել

Անգլիան չնկատեց Անդորրային, մյուս արդյունքները (տեսանյութ)

Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմն Անդորրայի հետ խաղում

Պոգբան՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալու մասին

Տրենտ. «Նա իմ կուռքն է»

Սանչոն լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը

ՖԻՖԱ-ն հայտարարություն է տարածել Հունգարիա – Անգլիա խաղի վերաբերյալ

Գոլի հուզիչ տոնում, ռասիստական արտահայտություններ Ստեռլինգի հասցեին, ծաղրանք՝ Դեկլան Ռայսի կողմից (տեսանյութ)

Քեյնը՝ նույն ճանապարհո՞վ. անգլիացին աշխատավարձի բարձրացում է ցանկանում

Քեյնը հայտարարել է իր որոշումը

Ամենախենթ շուկան. 6 մեգատրանսֆերներ, որ դեռ կարող են լինել

Քեյնը վերականգնել է մարզումները

Նևիլ. «Քեյնն արդեն հեռացել է «Տոտենհեմից»

«Քեյնի թիմը» հաղթեց Գվարդիոլայի «Սիթիին» առանց Քեյնի». արձագանքներ Քեյնի՝ «Սիթի» հնարավոր տեղափոխության ֆոնին

Այսօր հանդիպում կկայանա «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության միջև